• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը Քիլի արդյունաբերության և առևտրի պալատում

09 նոյեմբերի, 2026

Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշթայն երկրամաս այցի շրջանակներում դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այցելեց Քիլի արդյունաբերության և առևտրի պալատ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում պալատի գլխավոր գործադիր տնօրեն Յորգ Օրլեմաննի և Լյուբեկի առևտրի և արդյունաբերության պալատի արտաքին միջազգային բաժնի ղեկավար Վերներ Քոոփմաննի հետ:

Հանդիպմանը դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում առաջացող առևտրի և լոգիստիկ հնարավորությունները:

Հատուկ անդրադարձ կատարվեց վերականգնվող էներգիայի, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներում Հայաստանի ներդրումային գրավչությանը, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա ներդրումային հնարավորություններին:

Դեսպան Ենգիբարյանը գրառում կատարեց պալատի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:

Հանդիպմանը ՀՀ դեսպանին ուղեկցեց Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկո Հեխթը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: