• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան և Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

22 սեպտեմբերի, 2022
Ս.թ. սեպտեմբերի 21-ին Բեռլինում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան և Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Շնորհավորելով ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն ընդգծեց, որ «Անկախությունը և ինքնիշխանությունը որևէ երկրի հենց այնպես տրված չէ. այն ոչ թե պահ է, այլ գործընթաց։ Իսկ այդ գործընթացը պահանջում է մշտական աշխատանք, մշտական զարգացում, ջանք»։
Դեսպանն իր խոսքում անդրադարձավ նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիային՝ որակելով այն որպես հարված եվրոպական խաղաղության կարգին և միջազգային իրավունքին։
Անդրադառնալով ՀՀ և ԳԴՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ դեսպան Ենգիբարյանն իր խոսքում ընդգծեց ՀՀ և ԳԴՀ-ի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը տարբեր մակարդակներում: Այս համատեքստում դեսպանը կարևորեց ԳԴՀ 2030թ. տնտեսական և զարգացման ռազմավարության մեջ Հայաստանին ներառելու գերմանական կառավարության որոշումը, որը վկայում է հայ-գերմանական հարաբերությունների նոր որակի մասին:
Անկախության օրվա առիթով շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, ՌԴ, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ տարբեր ոլորտներում հայ-գերմանական փոխշահավետ համագործակցությանը և երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերը։
Երկու երկրների օրհներգերը հնչեցին Բեռլինի պետական նվագախմբի Knobelsdorff անսամբլի կատարմամբ։
Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ արտաքին գործերի և մի շարք այլ նախարարությունների, երկրամասերի խորհրդարանների ներկայացուցիչներ, Բունդեսթագի պատգամավորներ, քաղաքապետներ, Գերմանիայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագիտական կորպուսի, գիտակրթական և տնտեսական, ինչպես նաև հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: