• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Վարչապետը հանդիպել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ

03 մարտի, 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ` խմբի նախագահ Յոհան Դավիդ Վադեֆուլի գլխավորությամբ:
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանականների միջև համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում` միջազգային հարթակներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գերմանիայի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը ՀՀ կառավարության համար ունի առանցքային նշանակություն:
Յոհան Դավիդ Վադեֆուլը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են այցելել տարածաշրջան և շեշտել Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ կապերին, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Վերջինիս հաղթահարման գործում կարևորվել է միջազգային հանրության շարունակական ու հետևողական ուշադրությունը և արձագանքը: Ընդգծվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշման` Ադրբեջանի կողմից անհապաղ իրականացման անհրաժեշտությունը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: