• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խումբն այցելեց Հայաստան

22 մարտի, 2023
Մարտի 19-ից 22-ը ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամները՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ այցելեցին Հայաստան:
Մարտի 20-ին Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին ընդունեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում: Նշեց, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է` կարևորելով Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին: Կարևորեց նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը և Գերմանիայի աջակցությունն այս հարցում: Հանդիպմանը ծավալուն անդրադարձ կատարվեց տարածաշրջանի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին:
Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խումբը հանդիպում ունեցավ նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և խմբի անդամների հետ:
Մարտի 21-ին Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական շփումները։ Զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Պարույր Հովհաննիսյանը, գերմանացի խորհրդարանականներին ներկայացնելով տարածաշրջանում անվտանգային բարդ իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքները, կարևորեց իրավիճակի կայունացման գործում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը։
Վերոնշյալ հանդիպումներին մասնակցեց նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին ընդունեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Թաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ զետեղեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պատվիրակությունը ծանոթացավ Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: