• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Գերմանահայկական համերգաշար Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում

26 հոկտեմբերի, 2023
2012 թվականից Կարլսրուհե և Բադեն-Բադեն քաղաքներում անցկացվող համերգաշարի հիմնական նպատակն է հայկական դասական երաժշտության տարածումը Գերմանիայում և մշակութային երկխոսության խթանումը: Համերգաշարի անցկացմանը աջակցում են նաև Գերմանիայում ՀՀ դեսպանությունը, Բադեն-Վյուրթենբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոսությունը, Կարլսրուհեի քաղաքապետարանը և այլ կազմակերպություններ։
Համերգաշարի բացմանը ներկա էին ինչպես պաշտոնատար անձինք, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ արվեստասերներ: Բունդեսթագի պատգամավոր Նիկոլաս Ցիփելիուսը, շնորհակալություն հայտնելով Գերմանահայկական Երաժշտական Միության նավագահ Անի Աղաբեկյանին տարիների մեծ աշխատանքի համար, խոսեց նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրադարձությունների, բարդ ժամանակաշրջանում հայ-գերմանական հարաբերությունների և Հայաստանին օգնության ձեռք մեկնելու մասին:
Անի Աղաբեկյանը շնորհակալություն հայտնեց համերգաշարի աջակիցներին և առաջարկեց ներկա գտնվողներին աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին։
Այս տարի համերգաշարին միացել են մի շարք անվանի երաժիշտներ, ինչպիսիք են ջութակահար Մարտին Յավրյանը, թավջութակահար Լևոն Մուրադյանը, դաշնակահարուհի Զոնթրաուդ Շպայդելը, Քոհ Գաբրիել Քամեդան և այլոք:
Համերգաշարի ընթացքում գերմանական ստեղծագործությունների կողքին նաև հնչում են հայ կոմպոզիտորներ Հովունցի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ հայտնիների ստեղծագործություններ:
Գերմանական ԶԼՄ-ներում ևս շատ դրական անդրադարձներ կան համերգաշարի վերաբերյալ:
Հաջորդ համերգները կկայանան նոյեմբերի 11-ին, 26-ին և դեկտեմբերի 9-ին Կարլսրուհե և Բադեն-Բադեն քաղաքներում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: