• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Armenian Colors Jazz Quartet երաժտախմբի բարեգործական համերգը Մյունխենում

17 նոյեմբերի, 2023
Նոյեմբերի 16-ին Մյունխենի Ամենայն Սրբոց Արքունի եկեղեցու լեփ-լեցուն դահլիճում կայացավ Armenian Colors Jazz Quartet երաժտախմբի բարեգործական համերգը՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ: Համերգի խորագիրն էր "Aram Khachaturian meets JAZZ" և նվիրված էր աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակին։
Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Բավարիայի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս դոկտ. տկն. Քրիստինե Զասեն և միջոցառման կազմակերպիչ EUROPAMUSICALE Եվրոպական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Հելմութ Պաուլին:
Հնչեցին Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները՝ ջազային մեկնաբանմամբ, Մեծն Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Համերգի վերջում հնչեց Վահագն Հայրապետյանի խորհրդանշական համարվող հեղինակային «Խաղաղություն» (Peace) ստեղծագործությունը:
Նշենք, որ տոմսերի վաճառքից գոյացած հասույթը Գերմանահայկական միության (DAV Social) միջոցով կփոխանցվի Հայաստան՝ Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքներին աջակցության նպատակով:
Համերգն արժանացավ հանդիսատեսի շատ ջերմ ընդունելությանը, որի թվում էին գերմանացի հասարակական և քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և ջազի այլ սիրահարներ:
Բարեգործական համերգը կազմակերպվել էր EUROPAMUSICALE Եվրոպական մշակութային հիմնադրամի կողմից՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Համերգի հովանավորներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Բավարիայում ՀՀ պատվո հյուպատոս դոկտ. Քրիստինե Զասեն, Մյունխենի WGZM (Wirbelsäulen und Gelenke Zentrum) բժշկական հաստատությունը:
Ընդգծենք, որ հոբելյանական այս նշանակալի իրադարձությունը Մյունխենում հնարավոր դարձավ կյանքի կոչել EUROPAMUSICALE հիմնադրամի աշխատակից, մեր հայրենակցուհի Արմինե Բաբայանի անխոնջ ջանքերի շնորհիվ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: