• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայաստանը ներկայացված է «Կանաչ շաբաթ 2024» միջազգային տոնավաճառին

23 հունվարի, 2024

Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջեմ Օզդեմիրի հրավերով ս.թ. հունվարի 17-20-ը աշխատանքային այցով Բեռլինում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ 16-րդ համաժողովին, որն անցկացվում է «Կանաչ շաբաթ» (Grüne Woche) գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի շրջանակներում։ Պատվիրակության կազմում էին նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը:

Բեռլինում անցկացվող ամենամյա «Կանաչ շաբաթ» ցուցահանդեսը աշխարհի ամենամեծ սպառողական առևտրային տոնավաճառն է, որը հանդիսանում է կարևոր հարթակ խմիչքի և սննդի արդյունաբերության ոլորտներում: Տոնավաճառին ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտահանման խթանման միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայաստանը հանդես է գալիս միասնական տաղավարով։ Ցուցահանդեսի շրջանակում նախարարն այցելել է հայկական տաղավար, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել ընկերությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ։ Հայկական տաղավարում ներկայացված է գյուղատնտեսության, սննդարդյունաբերության և խմիչքի արտադրության ոլորտը ներկայացնող 31 հայկական ընկերության արտադրանք։

Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովի շրջանակներում նախարար Վահան Քերոբյանը երկկողմ հանդիպում է ունեցել պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջեմ Օզդեմիրի հետ։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել աղքատության և սովի դեմ պայքարի գործընթացում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ։ Նախարար Քերոբյանը հրավիրել է գյուղատնտեսության ոլորտի գերմանական ընկերություններին համագործակցել հայկական կազմակերպությունների հետ։ Ջեմ Օզդեմիրն իր հերթին առաջարկել է ավելի ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և համատեղ մշակել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր։

Համաժողովի շրջանակներում նախարար Քերոբյանը հանդիպել է նաև Լիտվայի գյուղատնտեսության նախարարի հետ ինչպես նաև վրաց գործընկերների հետ այցելել է Վրաստանի տաղավար, ծանոթացել ու զրուցել հարևան երկրի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել և զրուցել են նաև Գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկու հետ։ Նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը, ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ ինտենսիվ այգեգործության զարգացման և «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերը։

Աշխատանքային այցի շրջանակներում Վահան Քերոբյանը հանդիպել է ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։ Կողմերը քննարկել են միջկառավարական բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն ու դրանց իրականացման ընթացքը։ Զրույցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է նաև Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։

Մեկ այլ հանդիպում նախարար Քերոբյանն ունեցել է Տնտեսության և կլիմայի պաշտպանության դաշնային նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ։ Ի թիվս այլոց, կողմերը քննարկել են նաև գերմանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում։

Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովում (Ost-Ausschuss) նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել հայ և գերմանական գործարար շրջանակների հետ։ Պատասխանելով գերմանացի գործարարների հարցերին՝ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, երկրում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ընկերություններին տրամադրվող աջակցության գործիքակազմը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը։

Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի Դաշնային գործադիր խորհրդի անդամ Անդրեաս Յահնի հետ։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները։ Խոսել է կառավարության կողմից իրականացվող ծրագրերից և առաջարկել գերմանացի գործարարներին օգտվել այդ ծրագրերի կողմից առաջարկվող հնարավորություններից, ինչպես նաև համագործակցել տարբեր ոլորտներում։

Siemens EDA կազմակերպության նախաձեռնությամբ նախարար Քերոբյանը հանդիպել է նաև վերջինիս ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են իրենց նոր ծրագրերը և առաջարկել ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանում։

Հյուրընկալող կողմի խնդրանքով՝ բոլոր հանդիպումների ընթացքում նախարար Քերոբյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: