• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ՀՀ անկախության 33-ամյակին նվիրված ընդունելություն

18 սեպտեմբերի, 2024
ՀՀ անկախության 33-ամյակի կապակցությամբ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցեցին դաշնային կառավարության տարբեր գերատեսչությունների, Բունդեսթագի, տնտեսական, գիտական, հասարակական և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը։
Իր ելույթում ՀՀ դեսպանն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, անվտանգային օրակարգային հարցերին և տնտեսական հնարավորություններին։ Դեսպան Ենգիբարյանն ընդգծեց․ «Տարածաշրջանային խաղաղությունը, միջազգային իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու հիմնարար ազատությունները և մեր ինտեգրումը տարածաշրջանային և միջազգային կառույցներին համարում ենք մեր անկախության հիմքը»։ ՀՀ դեսպանը նաև վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը միջազգային իրավունքին։
Դաշնային նախարար Օզդեմիրն իր ելույթում քաջալերեց ԵՄ հետ մերձեցման Հայաստանի ջանքերը և ողջունեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը,- «Այն, որ դուք ակտիվորեն գնում եք փոխըմբռնման ճանապարհով, դրա մասին է վկայում նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Նախագիծը շատ ավելին է, քան լոկ ենթակառուցվածքային և տնտեսական զարգացման ծրագիր։ Այն նպատակ ունի կառուցել կամուրջներ և ամրապնդել կապերը տարածաշրջանում բառացի իմաստով, բայց նաև մարդկանց, ընկերությունների և պետական կառույցների միջև շփումների իմաստով։ Նման նախագծերը տարածաշրջանում խաղաղ ապագայի հույս են տալիս և արժանի են աջակցության»։
Ընդունելության ընթացքում հնչեցին Հայաստանի, Գերմանիայի և Եվրոպայի օրհներգերը՝ Անի Աղաբեկյանի (ջութակ), Դանիել Բոլինգերի (կլառնետ), Շտեֆանո Մակորի (ալտ) և Կիրիլ Տիմոֆեևի (թավջութակ) կատարմամբ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: