• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ նախագահի աշխատանքային այցը Գերմանիա

10 հոկտեմբերի, 2024
Հոկտեմբերի 7-ից 9-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Համբուրգի Կայունության համաժողովի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:
Համաժողովի բացմանը հաջորդել է Հանրապետության նախագահի և մասնակից երկրների նախագահների աշխատանքային ճաշը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են գլոբալ խաղաղության, կայունության, անվտանգության ու զարգացման մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունների և ուղիների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է հանուն վերոնշյալ նպատակների իրականացման համընդհանուր ջանքերի մեկտեղման կարևորությունը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով: «2030 թվականի օրակարգում հստակ նշված է, որ չկա կայուն զարգացում առանց խաղաղության, և խաղաղություն՝ առանց կայուն զարգացման: Առաջնորդվելով հենց այս փիլիսոփայությամբ և խաղաղության հաստատուն հանձնառությամբ՝ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատմանն ուղղված գործողություններ: Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտմանը և տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանը և համապարփակ խաղաղության հասնելուն՝ ի շահ մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- մասնավորապես ասել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Հոկտեմբերի 9-ին Գերմանիայի նախագահական նստավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի համագործակցության մի շարք օրակարգային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և գլոբալ մի շարք հիմնախնդիրների, որոնց վերաբերյալ նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները:
Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումն է բոլոր հարևան պետությունների հետ ունենալ կարգավորված և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված հարաբերություններ, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: «Մեզ համար հստակ է, որ առանց խաղաղության, կայունության և բարիդրացիության հնարավոր չէ ունենալ ակնկալվող զարգացումը մեր տարածաշրջանում և, ընդհանարապես ամբողջ աշխարհում»,- ասել է նախագահը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: