• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին

17 փետրվարի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) և Observer Research Foundation-ի համատեղ կազմակերպած «Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների» խորագրով նախաճաշ-կլոր սեղանին: Միջոցառման ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում անվտանգային միջավայրի փոփոխությունները, մեծ ֆորմալ դաշինքների արդյունավետության և փոքր ձևաչափերով համագործակցության դերը։

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/14/Nikol-Pashinyan-meeting/

…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/14/Nikol-Pashinyan-Antonio-Costa/

…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/14/Nikol-Pashinyan-met-with-Anders-Fogh-Rasmussen/

…

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, այլ երկրների առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/14/Nikol-Pashinyan-Munich-MSC/

…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ: Վարչապետը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու կապերի ամրապնդումը, այդ թվում` միջազգային հարթակների շրջանակում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր ուղղություններով հարաբերությունների հետևողական ընդլայնումն ու ամրապնդումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/14/Nikol-Pashinyan-meeting-14-02/

…

Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահ Մարկուս Փերթլի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, տնտեսական աճի ապահովման և մակրոտնտեսական կայունության խթանման վերաբերյալ։

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/14/Nikol-Pashinyan-meeting-Stern-Stewart-Institute/

…

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Վարչապետ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ համատեքստում մանրամասներ հաղորդել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության` հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին:

Կանցլեր Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը և կարևորել երկկողմ քաղաքական երկխոսության շարունակականությունը:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/15/Nikol-Pashinyan-met-with-Olaf-Scholz/

…

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ առումով, կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի` օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/15/Nikol-Pashinyan-met-with-Prime-Minister-of-Norway/

…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/15/Nikol-Pashinyan-met-with-President-of-Kurdistan/

…

Մյունխենում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/15/Nikol-Pashinyan-meets-with-Andrej-Plenkovic/

…

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ներկայացրել է կազմակերպության հետագա գործունեության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որի հաջողությունն էական դեր կունենա տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/15/Nikol-Pashinyan-meets-with-OSCE-Secretary-General/

…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ Յոհանն Վադեֆուլի հետ: Քննարկվել են Հայաստան-Գերմանիա հարաբերություններին, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության, ինչպես տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/15/Nikol-Pashinyan-meeting-German-Bundestag/

…

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով բազմակողմ կապերի խորացման կարևորությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը։

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/15/Nikol-Pashinyan-met-with-President-of-Finland/

…

Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, անդրադարձել ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգին, բարեփոխումների գործընթացին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ՀՀ Կառավարության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին։

https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/02/16/Nikol-Pashinyan-met-Armenian-community-in-Germany/

…

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ

https://mil.am/hy/news/12607

…

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարարի հետ

https://mil.am/hy/news/12608

…

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարարի հետ

https://mil.am/hy/news/12609

…

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարարի հետ

https://mil.am/hy/news/12610

…

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հետ

https://mil.am/hy/news/12614

… 

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հանո Պևկուրի հետ

https://mil.am/hy/news/12615

… 

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ

https://mil.am/hy/news/12616

… 

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարարի հետ

https://mil.am/hy/news/12617

… 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին մասնակցել է Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի անունից Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակից պաշտպանության նախարարների համար կազմակերպված պաշտոնական ճաշին:

https://mil.am/hy/news/12618

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: