Լուրեր

03.12.2018 • Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեսպանության հյուպատոսական բաժնում 2018թ. դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 4-ը ընդունելություն չի կատարվելու:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեսպանության հյուպատոսական բաժնում 2018թ. դեկտեմբերի 24-ից մինչև 2019թ. հունվարի 4-ը ընդունելություն չի կատարվելու: Շտապ դեպքերում խնդրում ենք դեսպանության հյուպատոսական բաժնի էլեկտրոնային հասցեին (armconsulargermany@mfa.am) նամակ գրել` նշելով Ձեր հեռախոսահամարը: Դեսպանությունը հնարավորինս արագ կարձագանքի Ձեր նամակին:

01.12.2018 • Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը Պոտսդամի ֆիլմերի թանգարանում

Դեկտեմբերի 1-ին Պոտսդամում բացվեց Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

01.12.2018 • Լայպցիգի հայկական մշակութային համայնքի հիմնադրման արարողությունը

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Լայպցիգի հայկական մշակութային համայնքի հիմնադրման արարողությունը:

30.11.2018 • Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում

Նոյեմբերի 20-30-ը կազմակերպվեց հայազգի աշխարհահռչակ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ֆիլմաշարի ցուցադրումը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում:

26.11.2018 • Գերմանիայի Բունդեսթագում կայացավ Հայաստանի վերաբերյալ ճամփորդական ուղեցույցի շնորհանդես

Նոյեմբերի 26-ին Բունդեսթագում կազմակերպվեց Հայաստանի վերաբերյալ լայնածավալ ճամփորդական ուղեցույցի շնորհանդեսը:

28.10.2018 • Հայկական մշակութային օրեր Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում

Հոկտեմբերի 25-ից հոկտեմբերի 28-ը Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում անցկացվեցին ամենամյա հայկական մշակութային օրերը:

26.10.2018 • Դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Բավարիա երկրամաս

Հոկտեմբերի 26-ին դեսպան Աշոտ Սմբատյանն այցով մեկնեց Բավարիա երկրամաս:

25.10.2018 • «Ջրամատակարարումը, կենցաղային թափոնների ուտիլիզացիան և վերամշակումը Հայաստանում» խորագրով տեղեկատվական ֆորում Գերմանիայի Կարլսրուե քաղաքում

Հոկտեմբերի 25-ին Կարլսրուե քաղաքում գտնվող Առևտրի և արդյունաբերության պալատում տեղի ունեցավ «Ջրամատակարարումը, կենցաղային թափոնների ուտիլիզացիան և վերամշակումը Հայաստանում» խորագիրը կրող միջոցառումը:

18.10.2018 • Գերմանիայի Հալլեի համալսարանի ՄԵՍՐՈՊ հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Հոկտեմբերի 18-ին Մարթին Լյութերի անվան Հալլեի համալսարանում կազմակերպվեց ՄԵՍՐՈՊ հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում։

17.10.2018 • Սամ Գրիգորյանի ցուցահանդեսը Բեռլինում

Հոկտեմբերի 17-ին ԳԴՀ ԱԳՆ Միջազգային ակումբում բացվեց բեռլինաբնակ հայտնի նկարիչ Սամ Գրիգորյանի հերթական ցուցահանդեսը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր