Անձնագիր

ՀՀ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով ՀՀ քաղաքացու անձնագիրը տրվում է`

  1. 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացիներին:
  2. 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների անձնագիրը փոխանակելու դեպքում:
  3. ՀՀ քաղաքացու 16 տարին լրանալու կապակցությամբ:
  4. ՀՀ անձնագրի ժամկետը լրանալու, այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ ՀՀ քաղաքացու ցանկությամբ ՀՀ անձնագիրը փոխանակելու դեպքում:
  5. կորցրած ՀՀ անձնագրի փոխարեն նորը տալու դեպքում:
  6. ՀՀ քաղաքացու անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների, անճշտության վերացման դեպքում:
  7. ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական կամ արտասահմանյան անձնագիրը ՀՀ քաղաքացու անձնագրով փոխանակելու կամ նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական կամ արտասահմանյան անձնագրի կորստյան կապակցությամբ ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու դեպքում:
  8. Մինչև 2007 թվականի մարտի 24-ը ՀՀ քաղաքացիությունը սահմանված կարգով չդադարեցրած քաղաքացու անվավեր ճանաչված անձնագրի փոխարեն նոր` ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու դեպքում:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ է, առանց նախօրոք պայմանավորվածության, անձամբ ներկայանալ դեսպանություն՝ հյուպատոսական ընդունելության ժամերին:Բոլոր փաստաթղթերից անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակ և 2-ական պատճեն:

ԳԴՀ իշխանությունների կողմից տրված վկայականները (ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության վերաբերյալ դատավճռի և այլն) պետք է հաստատված լինեն «Apostille» դրոշմակնիքով:

ՀՀ դեսպանությունում փաստաթղթերը գերմաներենից հայերեն թարգմանելու համար յուրաքանչյուր էջի դիմաց գանձվում է 18 եվրո պետական տուրք:

Դիմումն անձամբ ներկայացնելուց հետո անձնագիրը փոստային ծառայության միջոցով դիմումատուին առաքելու համար անհրաժեշտ է 15 եվրո փոխանցել դեսպանության հաշվեհամարին և ներկայացնել վճարման անդորրագրի քաղվածքը (Kontoauszug):

Մինչև 16 տարեկան անչափահաս անձանց ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորելու դիմում ներկայացնելու համար կարող է դեսպանություն ներկայանալ ծնողներից միայն մեկը (երեխայի և մյուս ծնողի ներկայությունը պարտադիր չէ):

 

ՀՀ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն առաջին անգամ ՀՀ անձնագիր տալու կամ փոխանակելու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35x45 մմ չափսի 4 գունավոր նույնական լուսանկար,
  3. Ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը,
  4. Փոխանակելու դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա նշումներ պարունակող էջերի լուսապատճենները
  5. Ծնողների գրավոր համաձայնությունը՝ օտարերկրյա պետությունում վավերական անձնագիր ստանալու մասին: Ծնողներից մեկի բացակայության դեպքում՝ նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը՝ վավերացված նոտարական կարգով,
  6. Թվարկվածներից մեկը կախված տվյալ դեպքից.
    ա) ծնողների ամուսնության վկայականը և դրա լուսապատճենը,
    բ) հայրության ճանաչման վկայականը և դրա լուսապատճենը,
    գ) միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանքը և դրա լուսապատճենը,
    դ) մահվան վկայականը և դրա լուսապատճենը,
    ե) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը և դրա լուսապատճենը,
  7. Ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ 6-րդ կետի «գ»-ից «ե» դեպքերի,
  8. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը,
  9. Բնակության վայրի վերաբերյալ տեղեկանքի (Meldebescheinigung) պատճենը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  • Ծնողների գրավոր համաձայնությունը կազմվում է դեսպանությունում (հյուպատոսական հիմնարկում)՝ անվճար:
  • Օտարերկրյա պետության իշխանությունների կողմից տրված ծննդյան վկայականները պետք է հաստատված լինեն «APOSTILLE» դրոշմակնիքով կամ հյուպատոսական վավերացմամբ և թարգմանված լինեն հայերեն:
  • Ծնողների անձնագրերը պետք է լինեն վավերական
  • Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:

16 տարին լրանալու կապակցությամբ (մինչև 18 տարին լրանալը) ՀՀ քաղաքացուն անձնագիր տալու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35x45 մմ չափսի 4 գունավոր նույնական լուսանկար,
  3. Ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը,
  4. Փոխանակելու դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա նշումներ պարունակող էջերի լուսապատճենները,
  5. Ծնողների գրավոր համաձայնությունը՝ օտարերկրյա պետությունում վավերական անձնագիր ստանալու մասին: Ծնողներից մեկի բացակայության դեպքում՝ նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը՝ վավերացված նոտարական կարգով:
  6. Թվարկվածներից մեկը կախված տվյալ դեպքից.
    ա) ծնողների ամուսնության վկայականը և դրա լուսապատճենը,
    բ) հայրության ճանաչման վկայականը և դրա լուսապատճենը,
    գ) միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանքը և դրա լուսապատճենը,
    դ) մահվան վկայականը և դրա լուսապատճենը,
    ե) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը և դրա լուսապատճենը,
  7. Ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ 6-րդ կետի «գ»-ից «ե» դեպքերի,
  8. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը,
  9. Բնակության վայրի վերաբերյալ տեղեկանքի (Meldebescheinigung) պատճենը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  • Օտարերկրյա պետության իշխանությունների կողմից տրված ծննդյան վկայականները պետք է հաստատված լինեն «APOSTILLE» դրոշմակնիքով կամ հյուպատոսական վավերացմամբ և թարգմանված լինեն հայերեն:
  • Ծնողների անձնագրերը պետք է լինեն վավերական
  • 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ ՀՀ անձնագիրը տրվում է անվճար:

ՀՀ անձնագիր ստանալու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35x45 մմ չափսի 4 գունավոր նույնական լուսանկար,
  3. ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի ԽՍՀՄ նմուշի համաքաղաքացիական (արտասահմանյան) անձնագիրը,
  4. Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,
  5. ԽՍՀՄ նմուշի անձնագրի դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետություններից որևէ մեկի քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
  6. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը,
  7. Բնակության վայրի վերաբերյալ տեղեկանքի (Meldebescheinigung) պատճենը:

 

Կորցրած ՀՀ անձնագրի (ԽՍՀՄ նմուշի անձնագրի) փոխարեն նորը ստանալու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35x45 մմ չափսի 4 գունավոր նույնական լուսանկար,
  3. Հայտարարություն՝ անձնագիրը կորցնելու մասին,
  4. Կորցրած անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում)
  5. Ծննդյան վկայականի լուսապատճենը (առկայության դեպքում)
  6. Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:
  7. ԽՍՀՄ նմուշի անձնագրի կորստի դեպքում՝ հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետություններից որևէ մեկի քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
  8. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը,
  9. Բնակության վայրի վերաբերյալ տեղեկանքի (Meldebescheinigung) պատճենը:

 

Արական սեռի ներկայացուցիչների դեպքում 16 տարին լրանալու կապակցությամբ (մինչև 18 տարին լրանալը) ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

  • Ինքնակենսագրություն
  • Բնութագիր (Schulbescheinigung)
  • Ծննդյան վկայականի պատճենը (առկայության դեպքում)
  • Անձնագրի պատճենը (առկայության դեպքում)
  • Բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք (Meldebescheinigung)
  • Ընտանիքի կազմի մասին տեղեկանք
  • 6 լուսանկար
  • Հիվանդության վերաբերյալ բժշկական փաստաթղթեր (առկայության դեպքում)

 

Անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների անճշտության դեպքում ՀՀ անձնագիրը փոխանակելու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
  3. Փոխանակման ենթակա ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի լուսապատճենները,
  4. Այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կատարվի տվյալների փոփոխությունը կամ ուղղումը, գրառումների անճշտության վերացումը և դրա լուսապատճենը,
  5. Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:
  6. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը,
  7. Բնակության վայրի վերաբերյալ տեղեկանքի (Meldebescheinigung) պատճենը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  • Օտարերկրյա պետության իշխանությունների կողմից տրված փաստաթղթերը պետք է հաստատված լինեն «APOSTILLE» դրոշմակնիքով կամ հյուպատոսական վավերացմամբ և թարգմանված լինեն հայերեն:

Մինչև 2007թ. մարտի 24-ը ՀՀ քաղաքացիությունը սահմանված կարգով չդադարեցրած քաղաքացու անվավեր ճանաչված ՀՀ քաղաքացու անձնագրի փոխարեն նոր ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

  1. Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  2. 35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
  3. Հայտարարություն՝ անձնագիրը կորցնելու մասին,
  4. Կորցրած անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում)
  5. Ծննդյան վկայականի լուսապատճենը (առկայության դեպքում)
  6. Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:
  7. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը,
  8. Բնակության վայրի վերաբերյալ տեղեկանքի (Meldebescheinigung) պատճենը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆՁՆԱԳՐԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

Հյուպատոսական հիմնարկի կողմից ՀՀ քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար ներկայացվում են`

  1. Դիմում,
  2. ՀՀ քաղաքացու անձնագիր,
  3. Զորակոչային տարիքի անձանց դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:
  4. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգման համար դիմումը և պահանջվող փաստաթղթերը կարելի է ներկայացնել նաև փոստային ծառայության միջոցով:

Անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը մինչև 2 տարի երկարաձգելու համար գանձվում է 18 եվրո, իսկ մինչև 5 տարի (սակայն անձնագրի ընդհանուր ժամկետից ոչ ավել)՝ 35 եվրո պետական տուրք: Խնդրում ենք ներկայացնել վճարման անդորրագրի քաղվածքը:

Անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի դիմումը ներկայացնելուց հետո անձնագիրը փոստային ծառայության միջոցով դիմումատուին առաքելու համար անհրաժեշտ է 15 եվրո փոխանցել դեսպանության հաշվեհամարին և ներկայացնել վճարման անդորրագրի քաղվածքը (Kontoauszug):

Անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը հնարավոր չէ երկարաձգել, եթե լրացել է անձնագրի ընդհանուր գործողության ժամկետը:

 

 

ՀՀ քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  • ՀՀ քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգումը կատարվում է առավելագույնը 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը:
  • Նախազորակոչային տարիքի ՀՀ քաղաքացու անձնագրերի օտարերկրյա պետություններում վավերականությունը երկարաձգվում է մինչև նրա զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիներինը` թույլատրված տարկետման ժամկետով:
  • Եթե զինվորական կցագրման վկայականը կամ զինվորական գրքույկը (զորակոչային տարիքի անձանց դեպքում) կորած են, ապա դիմողը լրացնում է սահմանված ձևի հայտարարություն:

Ավելի մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել էլ-փոստով կամ զանգահարել դեսպանության հյուպատոսական բաժին

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր