• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված համերգ Հալլեում

20 սեպտեմբերի, 2011

Սեպտեմբերի 20-ին ՀՀ դեսպանությունը Գերմանիայի Զաքսեն-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքի Հենդելի տուն-թանգարանի դահլիճում կազմակերպեց հերթական միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: 

ՀՀ և ԳԴՀ այս երկրամասի միջև 1998 թվականին ստորագրվել էր «Մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում համագործակցության վերաբերյալ հուշագիր», որն էլ հեռանկարներ բացեց համապատասխան բնագավառներում առավել արդյունավետ համագործակցության համար: Տոնական միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էր «Կամերտոն» երիտասարդական կամերային նվագախումբը, որը կատարեց հայկական և եվրոպական կոմպոզիտորների աշխատանքներ: 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ դեսպան Ա. Մարտիրոսյանը: Այնուհետև ցուցադրվեց վավերագրական տեսաֆիլմ` նկարահանված ՀՀ գիտակետազոտական հաստատությունների հետ համագործակցություն իրականացնող գերմանական գիտնականների կողմից: 

Միջոցառմանը ներկա էին երկրամասի վարչակազմի, գիտա-կրթական և մշակութային հասարակությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ: 

Միջոցառման կազմակերպմանը դեսպանությանն աջակցել էին Հալլե քաղաքի հայ ուսանողները` Հալլե-Վիտտենբերգի Մարտին-Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆ. Արմենուհի Դրոստ-Աբգարյանի գլխավորությամբ: 

Հալլեի իշխանությունների խնդրանքով ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը ստորագրեց քաղաքի պատվո հյուրերի գրանցամատյանում: Համերգի ավարտին Հենդելի տուն-թանգարանի սրահում կազմակերպվեց ընդունելություն: 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: