• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Գերմանիա

25 սեպտեմբերի, 2011


2011թ. Սեպտեմբերի 25-ից 28-ը աշխատանքային անյցով ԳԴՀ-ում էր գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Սեպտեմբերի 26-ին ԱԺ նախագահն այցելեց Պոտսդամում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, որտեղ հանդիպում ունեցավ թանգարանի գիտանձնակազմի հետ:



Սեպտեմբերի 27-ի առավոտյան ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական հարաբերությունների ներկա վիճակը, ԼՂ հիմնահարցի կարգավորման արդի փուլը, հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը:

Նույն օրը երեկոյան Բեռլինի «Ժանդառմենմարկտ» կենտրոնական համերգասրահում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը և Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն, որին հետևեց համերգ` Երևանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ: Համերգը կազմակերպվել էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի բարձր հովանու ներքո: Համերգին հետևեց պաշտոնական ընդունելություն` նվիրված անկախության տոնին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Բունդեսթագի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառման գլխավոր հովանավորն էր  «Քրոնիմետ» ընկերությունը, որի նախագահն է ՀՀ պատվո հյուպատոս, ընկերության տնօրեն Գյունթեր Պիլարսկին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: