• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

<<Ազգ>> թերթի թղթակից Անահիտ Հովսեփյանի հարցազրույցը ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ

05 նոյեմբերի, 2011

- Պարոն Մարտիրոսյան, Ձեր հայացքը Հայաստանի 20-ամյա անկախությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք կարելիությունն ունեք տարբեր հարթակներից այն գնահատելու իբրեւ պատգամավոր, իբրեւ փոխարտգործնախարար, իբրեւ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, իբրեւ Գերմանիայում դեսպան:

- 18-րդ դարի բրիտանացի հոգեւորական Չարլզ Քոլթոնն ասել է. «Ազատությունը չի իջնում ժողովրդի վրա: Ժողովուրդը պետք է իրեն բարձրացնի դեպի ազատություն: Դա օրհնություն է, որը պետք է վաստակես` այն վայելելու համար»: Սրանից լավ չես ասի:

- Գերմանիան առաջիններից էր, որ 1991-ին ճանաչելով ՀՀ անկախությունը սկիզբ դրեց դիվանագիտական հարաբերությունների: Առաջիկայում այս թեմային առավել մանրամասն անդրադառնալու հույսով` այդուհանդերձ Ձեր հակիրճ գնահատականը:

- Վերջին ամիսներին ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների առիթով խոսել եմ հայ-գերմանական հարաբերությունների մասին: Թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ դիվանագիտական հարաբերություններում ԳԴՀ-ն ՀՀ կարեւորագույն գործընկերն է: ԱՄՆ-ից հետո նա երկրորդն է որպես Հայաստանի դոնոր երկիր: Ռուսաստանից եւ Չինաստանից հետո նա երրորդն է որպես մեր առեւտրական գործընկեր: Կարեւոր է այն ներդրումը, որը գերմանական տարբեր հիմնադրամներ բերում են ՀՀ քաղաքական եւ կրթական զարգացման ուղղությամբ: ԳԴՀ արտաքին քաղաքականությունը լավագույն օրինակն է, թե ինչպես համահունչ կարելի է համադրել երկրի ազգային շահերը արժեքային համակարգի հետ: Դա թույլ է տվել ԳԴՀ-ին դառնալ իրոք անաչառ միջազգային դերակատար գլոբալ եւ տարածաշրջանային քաղաքականություններում: Մենք բարձր ենք գնահատում ԳԴՀ-ի նման մոտեցումը:

- Շարունակելով իր նախորդների` Քինկելի, Ֆիշերի, Շթայնմայերի ավանդույթը, Գերմանիայի ներկայիս արտգործնախարար Գուիդո Վեսթերվելլեն էլ տարեսկզբին կայցելի Հայաստան: Ինչպիսի՞ այց է սա:

- Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ եկող տարվա առաջին եռամսյակում ԳԴՀ-ի ԱԳ նախարարը կայցելի տարածաշրջան: Դա լավ հնարավորություն կլինի ԳԴՀ-ի կառավարության համար տեղում ծանոթանալու տարածաշրջանային զարգացումներին` հետագա քաղաքականությունը մշակելու եւ իրականացնելու համար:

- Պարոն դեսպան, հոկտեմբերի 28-ին Բեռլինում կայացած արտգործնախարարներ Նալբանդյան-Վեսթերվելլե զրույցի առանցքը ԼՂ հակամարտությունն է եղել: Գերմանիայի դիրքորոշման մեջ կա՞ն փոփոխված շեշտադրումներ:

- Ոչ, չկան: Նախարարները քննարկեցին մի շարք հարցեր, այդ թվում` ԼՂ հակամարտության հարցը: ԳԴՀ-ի ԱԳ նախարարը շեշտեց, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն այն կառույցն է, որը կոչված է ապահովել ԼՂ հակամարտության լուծումը` բացառապես խաղաղ միջոցներով:

- Նոյեմբերի սկզբին Գերմանիա է այցելելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մեզ հայտնի է, որ նոյեմբերի 7-ին Քյոլնի Ս.Սահակ- Մեսրոպ եկեղեցում նախատեսված է նախագահ Սահակյանի հանդիպումը հայ համայնքի հետ:

- Իրոք, ԼՂ Հանրապետության նախագահը առաջին անգամ այցելելու է ԳԴՀ: Բակո Սահակյանը կհանդիպի հայ համայնքի հետ եւ կներկայացնի երկրի նվաճումները, ինչպես նաեւ առաջիկա հրամայականները: Ակնկալում ենք, որ գերմանահայ համայնքն ավելի ակտիվ աջակցություն կբերի Արցախի տնտեսական զարգացմանը:

- ԳԴՀ արտգործնախարարը հոկտեմբերի 28-ին իր հայ պաշտոնակցի հետ խոսել է նաեւ Իրանի նկատմամբ քաղաքական ճնշումն ուժեղացնելու վերաբերյալ: Հայաստանն ինչպե՞ս է արձագանքում այդ կոչին:

- ՀՀ-ն համարում է, որ ամեն մի միջազգային տարաձայնություն պետք է լուծվի միջազգային նորմերի շրջանակներում` բացառապես խաղաղ միջոցներով:

- Պարոն Մարտիրոսյան, կցանկանայինք Ձեր մեկնաբանությունը լսել Ադրբեջանի ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնալու առիթով: Կարծիք կա, թե որքան էլ հավանականությունը նվազ, այդուհանդերձ Հայաստանը չպիտի հրաժարվեր իր դիմումից, որ սա մեր դիվանագիտության անհաջողություններից է եւ այլն: Ի՞նչ պիտի անի Հայաստանը ի հակակշիռ:

- Կարող են լինել տարբեր մեկնաբանություններ այս կապակցությամբ, բայց ես կարծում եմ` ընդունված որոշումը հիմնավորված էր: ՀՀ դիվանագիտությունը կշարունակի իր կառուցողական գործունեությունը բոլոր միջազգային կազմակերպություններում, այդ թվում` ՄԱԿ-ի կառույցներում:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: