• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը ԳԴՀ

31 մարտի, 2012

Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը ԳԴՀ: Առաջին օրը նախարարը մասնակցեց գերմանահայ նկարիչ Արչի Գալենցի ցուցահանդեսի բացմանը և ողջույնի խոսքով դիմեց միջոցառման մասնակիցներին, որոնց թվում էին Բեռլինի հայտնի արվեստագետներ և դասախոսներ: Հաջորդ օրը` մարտի 31-ին, տիկին Հր. Հակոբյանը ՀՀ դեսպան Ա. Մարտիրոսյանի և Հալլեի համալսարանի պրոֆեսոր տիկին Ա. Դրոստ-Աբգարյանի ուղեկցությամբ այցելեց Յ. Լեփսիուսի տուն-թանգարան` տեղում ծանոթանալու այս հաստատության  գործունեությանը: Նույն օրը երեկոյան ՀՀ նախարարը մասնակցեց Բեռլինի հայ համայնքի հետ հանդիպմանը: Հանդիպումը բացեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Ա. Մարտիրոսյանը, որից հետո ելույթ ունեցավ նախարար Հակոբյանը: Դրանից հետո հանդիպման մասնակիցները հարցեր ուղղեցին նախարար Հր. Հակոբյանին և դեսպան Ա. Մարտիրոսյանին: Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հակոբյանը պարգևատրեց հայ համայնքի հետևյալ ներկայացուցիչներին.

ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով` Բեռլինի հայ համայնքի ատենապետներ  Վարդգեզ Ալյանակին և Պետրոս Տիքիչյանին (բացակա էր), Սերովբե վարդապետ Իսախանյանին (բացակա էր), Տ. Տիրատուր քահանա Սարդարյանին;  

ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով` Հալլեի Մարտին Լյուտերի անվան  համալսարանի պրոֆեսոր, “Մեսրոպ” հայագիտական կենտրոնի տնօրեն Արմենուհի Դրոստ-Աբգարյանին և “Հայ-գերմանական նամակագրություն” հանդեսի խմբագիր, հրապարակախոս դոկտոր Րաֆֆի Կանտյանին (բացակա էր);  

ՀՀ սփյուռքի նախարարության “Վիլյամ Սարոյան” մեդալով` Բեռլինի հանրային գրադարանի արևելագիտության բաժնի վարիչի տեղակալ տիկին Մելինե Փեհլիվանյանին և Բեռլինի հայկական դպրոցի հիմնադիր-տնօրեն  Միքայել Մինասյանին;

ՀՀ սփյուռքի նախարարության “Արշիլ Գորկի” մեդալով` նկարիչ Արչի Գալենցին;

ՀՀ սփյուռքի նախարարության “Արշիլ Գորկի” մեդալով` դաշնակահար, մանկավարժ Կարինե Գիլանյանին;

Ապրիլի 1-ին նախարար Հր. Հակոբյանը Բեռլինից մեկնեց Քյոլն և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարանում մասնակցեց Սուրբ Պատարագին և ընդհանուր ճաշին:  Դրանից հետո տեղի ունեցավ նախարարի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ դեսպան Ա. Մարտիրոսյանը ներկայացրեց սփյուռքի նախարարին, որից հետո տիկին Հակոբյանը ներկայացրեց 4 տարվա ընթացքում նախարարության կատարած աշխատանքները և առաջիկա ծրագրերը: Նախարարի ելույթից հետո ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին բարձրաստիճան հյուրին` կապված Հայաստան-Սփյուռք համագործակցության և ՀՀ կառավարության գործունեության վերաբերյալ:  Հանդիպումը եզրափակեց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գ. Բեքչյանը: Ընդհանուր հավաքից հետո տիկին Հր. Հակոբյանը առանձնազրույց ունեցավ համայնքի ներկայացուցիչների հետ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: