• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հալլեում բացվեց հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

17 ապրիլի, 2012

Ս.թ. ապրիլի 15-ին Հալլե քաղաքի Kunstforum պատմական շենքում տեղի ունեցավ հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Այն կազմակերպվել էր Սաքսոնիա-Անհալթի Մշակույթի նախարարության, Բեռլինի հանրային գրադարանի, Հալլեի Մարտին-Լյութեր համալսարանի “Մեսրոպ” հայագիտական կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսի ֆինանսական հովանավորն է Հալլեի խնայդրամարկղը (Saalesparkasse): Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեցին Երևանից ժամանած պատվիրակությունը` ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար Կորնելիա Պիպերը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հալլեի խնայդրամարկղի ղեկավար պր-ն Ֆր. Շտումպֆը, որից հետո ցուցահանդեսի բացման արարողության մասնակիցներին դիմեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար պր-ն Ս. Դորգերլոհն: Այնուհետև ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Ա. Մարտիրոսյանը (ելույթն անգլերեն լեզվով): Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Բեռլինի հանրային գրադարանի գլխավոր տնօրեն տիկին Բ. Շնայդեր-Կեմպֆը և Հալլեի Մարտին-Լյութեր համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ու. Շտրյոտերը: Ցուցահանդեսի հայեցակարգի և մի քանի տասնյակ եզակի ցուցանմուշների մասին տեղեկատվությունը ներկայացրեցին Բեռլինի հանրային գրադարանի բաժնի վարիչ տիկին Մելինե Փեհլևանյանը (ելույթը գերմաներեն լեզվով) և Հալլեի Մարտին-Լյութեր համալսարանի “Մեսրոպ” հայագիտական կենտրոնի ղեկավար տիկին պրոֆեսոր Ա. Դրոստ-Աբգարյանը (ելույթը գերմաներեն լեզվով): Բացման արարողությանը մասնակցեց ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար տիկին Կորնելիա Պիպերը: Ներկա էին նաև Սաքսոնիա-Անհալթի քաղաքական, տնտեսական, գիտա-կրթական և մշակույթային ճանաչված գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բացման արարողությունից հետո մասնակիցները ծանոթացան բազմադարյա պատմություն ունեցող ձեռագիր և տպագիր գրքերին: Ցուցահանդեսի դիտումից հետո մասնակիցները այցելեցին Հենդելի տուն-թանգարան, որտեղ  տեղի ունեցավ համերգ` հայ և գերմանացի երաժիշտների մասնակցությամբ: Անահիտ Աբգարյանը (սոպրանո), Ստեֆան Բեկը (դաշնամուր), Ռուբեն Դալիբալթայանը (դաշնամուր), Արտյոմ Սարգսյանը (դուդուկ) կատարեցին Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Ռ. Մելիքյանի և Ա. Խաչատրյանի գործերը: Երեկոն վարեց երաժշտագետ պրոֆ. Թոմաս Բուխոլցը: Հանդիսավոր երեկոն ավարտվեց ընդունելությամբ: Ցուցահանդեսը Հալլեում կգործի մինչը մայիսի 20-ը:

ՀՀ դեսպան Ա. Մարտիրոսյանի և պրոֆեսոր Ա. Դրոստ-Աբգարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի աշխատանքային հանդիպումը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար պր-ն Ս. Դորգերլոհի հետ: Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին զարգացող երկկողմ մշակութային և կրթական համագործակցության կապակցությամբ և մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր նախագծերի վերաբերյալ: Մշակույթի նախարար  Ս. Դորգերլոհն ընդունեց իր հայ գործընկերոջ հրավերը` ներկայացուցչական պատվիրակության հետ միասին ս.թ. սեպտեմբերի վերջին այցելելու ՀՀ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: