• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ԳԴՀ պետնախարար Կորնելիա Պիպերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան

18 ապրիլի, 2012

Ս.թ. ապրիլի 16-17-ին ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Կ. Պիպերի գլխավորած պատվիրակությունը այցելեց ՀՀ: Պատվիրակության կազմում էին Բունդեսթագում Ազատ Դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Պ. Ռյոլինգերը, Սաքսոնիա-Անհալթ երկրամaասի Հալլե քաղաքի քաղաքապետ տիկին Դ. Շաբադոսը, նույն քաղաքաի Մարթին Լյութերի անվան համալսարանի պրոռեկտոր պրոֆ. Գ. Ֆոլյանտի-Շուստը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հուշարձանների պահպանության և հնագիտության գերատեսչության ղեկավար պրոֆ. Հ. Մելլերը և այլ պաշտոնատար անձինք:

Այցի առաջին օրը Կ. Պիպերի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հետ: Նույն օրը պետնախարար Պիպերը հանդիպեց Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների ներկայացուցիչների հետ: Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը ընդունեց Հալլե քաղաքի իր գործընկերոջը, և նրանք քննարկեցին Երևանի և Հալլեի միջև համագործակցության հնարավոր բնագավառները:
 
Նույն օրը ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Կ. Պիպերի և ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի մասնակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ “Հալլեի գոբելենները” ցուցահանդեսի բացումը:

Ապրիլի 17-ին Կ. Պիպիերի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նա գրառում կատարեց Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում:

Նույն օրը Կ. Պիպերը և ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը բացեցին գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնը, որը Հայաստանում կհանդիսանա Գյոթեի ինստիտուտի գործընկերը:

Պաշտոնական հանդիպումների ընթացքում Կ. Պիպերը իր հայ գործընկերների հետ քննարկեց համապատասխան բնագավառներում հայ-գերմանական համագործակցության հետագա խորացմանն ուղղված նոր ծրագրերի իրականացման հեռանկարները:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: