• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ԳԴՀ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշ-երեկոյին

23 ապրիլի, 2012
ԳԴՀ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված  հուշ-երեկոյին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. ապրիլի 21-ին Համբուրգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված հուշ-երեկո: Սուրբ Պետրոս եկեղեցում ներկա էին տարբեր ազգությունները ներկայացնող ավելի քան 700 հյուրեր: Միջոցառմանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԳԴՀ «Դաշինք 90/Կանանչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը: Նա իր ելույթում մասնավորապես նշեց, որ Թուրքիայի կառավարությունը պետք է վերջ տա Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, իսկ թուրք հասարակությունը ըմբռնումով մոտենա հայերի պատմության այս ողբերգական էջին: Ըստ բանախոսի` Հայոց ցեղասպանության հարցը պարտադիր պետք է ներառվի թուրքական ուսումնական հաստատությունների պատմության դասագրքերու,` ինչը թույլ կտա թուրք հասարակությանը ծանոթանալ իր պատմությանը և անկաշկանդ քննարկել այն:

Ելույթ ունեցավ նաև ԳԴՀ ալևիտ համայնքի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչ Ալի Երթան Թոպրակը: Նա նշեց, որ իր ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը: Թոպրակը նշեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է ճանաչվի որպես քրեորեն հետապնդվող արարք:  
 
Ելութներով հանդես եկան նաև ԳԴՀ ասորիների միության և ԳԴՀ ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչները, որոնք նույնպես դատապարտեցին Թուրքիայի կողմից իրականացվող պատմության վերանայման փորձերը:  

Ելույթով հանդես եկան ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Ա. Մարտիրոսյանը (ելույթը) և գերմանահայ համայանքի ներկայացուցիչ Թորոս Սարյանը: Միջոցառմանը մասնակցեցին ԳԴՀ-ում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Գ. Բեքչյանը և պրոֆեսոր Վոլֆգանգ Գուստը: Հուշ-երեկոն վարեց Անի Քլյուգը:   
Միջոցառման ընթացքում «Գայանե» երգչախումբը Գ. Գրովերի գլխավորությամբ կատարեց հայկական և եվրոպական երգեր: Երգչախմբի կազմում են հայ, գերմանացի և թուրք երաժիշտներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: