• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Գերմանահայ գործարարների միությունը ստանձնում է մանկապարտեզի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

26 ապրիլի, 2012

Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ դեսպան Ա. Մարտիրոսյանը և ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հ. Գրիգորյանը Քյոլնում հանդիպեցին Գերմանահայ գործարարների միության խորհրդի անդամներին` քննարկելու ԼՂՀ Ավետարանոց գյուղում նոր մանկապարտեզի կառուցման հարցը: Այդ նախագիծը 2011թ. նոյեմբերի 5-ին ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանի` ԳԴՀ կատարած այցի շրջանակներում ներկայացվել էր գերմանահայ համայնքին։ Հաշվի առնելով մանկապարտեզի նշանակությունը գյուղի սոցիալական  զարգացման համար` Գերմանահայ գործարարների միության խորհուրդը հավանություն էր տվել այդ նախագծին և որոշել ԼՂՀ կառավարության հետ համատեղ մասնակցել այդ մանկապարտեզի շինարարության ֆինանսավորմանը: Ըստ միության խորհրդի նախագահ Մ. Աքյուզի` գերմանահայ գործարարները որոշել են 50.000 եվրո տրամադրել այդ նպատակով: Նա հանդիպման ժամանակ հայտնեց, որ գյուղի զարգացման համար գործարարների միությունը նպատակ ունի նաև մշակել և իրականացնել բիզնես-ծրագրեր, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել տեղի ազգաբնակչության համար: Նշված խնդիրները Մ. Աքյուզի Արցախ կատարելիք այցելության ընթացքում կքննարկվեն ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ավարտին Գերմանահայ գործարարների միությունը ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հ. Գրիգորյանին հանձնեց 50.000 եվրոյի փոխանցումը խորհրդանշող բանկային անդորրագիրը։ ՀՀ դեսպան Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց գերմանահայ գործարարներին` Հայաստանին և Արցախին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: