• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հունաստանի առաջին դեսպանը ՀՀ-ում իր գիրքը ներկայացրեց Բեռլինում

10 մայիսի, 2012

Ս.թ. մայիսի 9-ին Բեռլինի հունական մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար, ՀՀ-ում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիզանտոպոլոսի “Կովկասյան ժամանակագրություն” գերմաներեն լեզվով տպագրված գրքի շնորհանդեսը: Գիրքը արտացոլում է 1993-1994թթ. Հայաստանում որպես Հունաստանի առաջին դեսպան աշխատած հեղինակի հուշերը:  Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում Հունաստանի դեսպան Դ.Ռալլիսը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Ա. Մարտիրոսյանը, դիվանագետներ, հայկական և հունական համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառումը բացեց Բեռլինի հունական մշակույթի կենտրոնի տնօրեն Է. Իկոնոմուն:  Ողջույնի խոսքում դեսպան Ա. Մարտիրոսյանը բարձր գնահատեց Լ. Խրիզանտոպոլոսի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և նրա գործունեությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: «Ուրախ եմ, որ գրքում տարբեր առիթներով Խրիզանտոպոլոսը արտահայտում է իր վառ հիշողությունները Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ»,- նշեց դեսպան Ա. Մարտիրոսյանը:

Իր հիշողությունները միջոցառման մասնակիցների հետ կիսեց Լեոնիդաս Խրիզանտոպոլոսը: «Որպես ՍԾՏՀ կազմակերպության ղեկավար մի քանի անգամ այցել եմ Հայաստան և տպավորված եմ անցած 20 տարիների արդյունքներից: Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի զարգացման արդյունքները ավելի շոշափելի լինեն նաև գյուղական վայրերում»,- մասնավորապես նշեց գրքի հեղինակը:

Ելույթներից հետո միջոցառման մասնակիցները հարցեր ուղղեցին գրքի հեղինակին:  
Գիրքը անգլերեն լեզվով հրատարակվել է  2002թ. Կանադայում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: