• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Բեռլինում տեղադրվեց Մեծն Կոմիտասի հուշատախտակը

06 սեպտեմբերի, 2012

Ս.թ. սեպտեմբերի 5-ին Բեռլինում տեղի ունեցավ Կոմիտասի հուշատախտակի բացումը, որին մասնակցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Մինչև պաշտոնական արարողության սկիզբը Հումբոլտի անվան համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Յան-Հենդրիկ Օլբերցը ընդունեց հայկական պատվիրակությանը:  Տիկին Պողոսյանը հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից իր երախտագիտությունը հայտնեց համալսարանի ղեկավարությանը և քաղաքի իշխանություններին` երաժշտական ֆակուլտետի մասնաշենքի արտաքին պատին Կոմիտասի հուշատախատակի տեղադրման թույտվության համար: Զրույցի ընթացքում քննարկվեցին Հումբոլտի անվան համալսարանի հետ համատեղ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման հեռանկարները: Համալսարանի ղեկավարությունը մասնավորապես ցանկություն հայտնեց համագործակցություն հաստատել հնագիտության բնագավառում: Աշխատանքային հանդիպումից հետո Բեռլինի պատմական կենտրոնում, Կուպֆերգրաբեն 5 հասցեում, ավելի քան 100 մասնակիցների ներկայությամբ տեղի ունեցավ հուշատախտակի բացումը, որին նախորդեց դրա օծումը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի և ԳԴՀ Ավետարանչական եկեղեցու քահանա Մանֆրեդ Ռիխտերի կողմից:

Հուշատախտակի բացմանը նվիրված միջոցառումը շարունակվեց Հումբոլտի անվան համալսարանի դահլիճում, որտեղ ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, գերմանացի երաժիշտներ, բազմաթիվ հյուրեր: Միջոցառմանը մասնակցեցին նաև ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Միջին Ասիայի հարցերով նորանշանակ հատուկ հանձնակատար Անտյե Լենդերցեն և ՀՀ պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկին: Ողջույնի խոսքով հանդես եկան Հումբոլտի անվան համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Յան-Հենդրիկ Օլբերցը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մեծն Կոմիտասի գործունեությանը ներկայացրեցին գերմանացի կոմիտասագետ դր. Ռեգինա Ռանդհոֆերը (ելույթը գերմաներեն լեզվով) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մհեր Նավոյանը (ելույթը հայերեն և գերմաներեն լեզուներով):

Միջոցառումն ավարտվեց համերգով, որի ժամանակ Կոմիտասի ստեղծագործություններով հանդես եկան դաշնակահար Հայկ Մելիքյանը և «Գեղարդ» երգչախումբը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: