• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայ-գերմանական քաղաքական խորհրդակցություններ Բեռլինում

01 հոկտեմբերի, 2012

Սեպտեմբերի 27-28-ին ՀՀ  և ԳԴՀ Արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով Բեռլինում էր գտնվում  ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը: Գերմանական կողմից քաղաքական խորհրդակցությունները վարում էր ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անթիե Լեենդերթսեն:



Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, հումանիտար և հյուպատոսական հարցեր, ինչպես նաև Հայաստան-ԵՄ 
հարաբերությունները: 


Կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային զարգացումները և այդ
 համատեքստում Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներման հարցը և դրա հնարավոր հետևանքները բանակցային գործընթացում:  

   

Այցի շրջանակներում  փոխնախարար Մնացականյանը հանդիպեց ԳԴՀ վարչապետի աշխատակազմի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վարչության տարածաշրջանային
բաժնի վարիչ դոկտոր Քրիստոֆ Իսրանգի և ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին 
հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի հետ: ԱԳ նախարարի տեղակալ Մնացականյանը Բեռլինի
 Գիտություն և քաղաքականություն հիմնադրամի (SWP) կենտրոնակայանում 
հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ 
բանախոսությամբ, որին հետևեցին քննարկումներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: