• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Գերմանիա

09 դեկտեմբերի, 2012

Ս.թ. դեկտեմբերի 6-8–ը կայացավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

 Կառավարության ղեկավարը Ֆրանկֆուրտում մասնակցեց գերմանական «Commerzbank»-ում կազմակերպված հայ-գերմանական գործարար համաժողովին, որին ներկա էին «Commerzbank»-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Պիեր Ֆիշերը, գերմանական և հայկական ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովին Հայաստանից ներկա էին 15 ընկերություններ, որոնք ներկայացնում են բանկային, բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարտկոցների արտադրության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտները: Տիգրան Սարգսյանը երկկողմ հանդիպում ունեցավ «Commerzbank»-ի կառավարման խորհրդի անդամ Միքայել Ռոյթերի հետ:

Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը  Ֆրանկֆուրտում հադիպեց նաև «Oracle» ընկերության փոխնախագահ Ալան Բլանքին: Ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Oracle»-ի ներգրավման հնարավորությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:  Ընկերությանը ներկայացվել են մի շարք ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրական լինել համագործակցության համար` ՀՀ-ում ստեղծվող ազատ տնտեսական գոտի, Գյումրու տեխնոպարկի, կրթական նախագծեր:  Ալան Բլանքն ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ծրագրեր իրականացնելու գործում և ծանոթ են արդեն իսկ մեկնարկած և գործող բազմաթիվ այլ ընկերությունների ծրագրերի:  «Oracle» ընկերությունն եվրոպական շուկայի առաջատարներից է ՏՏ լուծումների, տվյալների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում ունեցած իր հաջողություններով:

 Հայ-գերմանական համաժողովի շրջանակներում մեկ այլ հանդիպման ժամանակ, հայաստանյան «Լոռի Ամրոց» ՍՊԸ-ի, «Voith Hydro» ՍՊԸ-ի, «Sparkasse» բանկի և «COMMIT Group»-ի միջև ստորագրվել է համաձայնագիր «Լոռի Բերդ Հիդրոէլեկտրոկայանի» ծրագրի ֆինանսավորման և կառուցման վերաբերյալ:

Դեկտեմբերի 7-ին Տիգրան Սարգսյանն այցելեց Մայնց քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ Ռայնլանդ-Պֆալց երկրամասի վարչապետ Քուրտ Բեկի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ կառավաության ղեկավարն ու Ռայնլանդ-Պֆալց երկրամասի վարչապետը քննարկեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես` գյուղատնտեսության, ճշգրիտ սարքաշինության, տուրիզմի, դեղագործության ոլորտներում: Քննարկվեցին նաև փոքր և միջին ձեռնարկատիրության համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

 Այնուհետև կառավարության ղեկավարը մասնակցեց Մայնց քաղաքի «Գութենբերգ» թանգարանում կազմակերպված հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Շնորհակալություն հայտնելով երկրամասի վարչապետին և Մայնցի քաղաքապետ Միքաել Էմբլինգին՝ միջոցառմանը մասնակցելու և գաղափարի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար, Տիգրան Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ հաճույք և պատիվ է մասնակցել այս հիանալի ցուցահանդեսին: ՀՀ վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել նաև ցուցահանդեսի կազմակերպիչներին, «Գութենբերգ» թանգարանին՝ հայկական մշակույթը գերմանական հասարակությանը ներկայացնելու բացառիկ հնարավորություն ստեղծելու համար:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: