• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Բեռլին

21 հունվարի, 2013

Ս.թ. հունվարի 17-20-ը Բեռլին այցելեց և ամենամյա “Կանաչ շաբաթ” միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Ցուցահանդեսին մասնակցող հայկական ձեռնարկություններն իրենց արտադրանքը ցուցադրեցին հայկական տաղավարում, որը այցելեցին ԳԴՀ պաշտոնատար անձինք և բազմաթիվ այլ հյուրեր:

Հունվարի 19-ին ԳԴՀ Արտաքին գործերի նախարարությունում կայացավ «Վերահսկվող ներդրումներն  ագրոպարենային ոլորտում որպես հիմնական գործոն պարենի  ապահովության և գյուղատնտեսության զարգացման համար» խորագրով գյուղատնտեսության նախարարների 5-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցեցին ավելի քան 80 երկրների նախարարներ: Համաժողովի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը ավելի քան 20 հանդիպումներ ունեցավ իր գործընկերների և ՄԱԿ-ի պարենային ծրագրի գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի հետ: Հայ նախարարը իր օտարերկրյա գործընկերների հետ քննարկեց երկկողմ և բազմակողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները: Մի շարք հարցերի շուրջ ձեռք բերվեցին համապատասխան պայմանավորվածություններ:

Հունվարի 20-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատանը հանդիպեց մի խումբ գերմանահայ գործարարների հետ: Քննարկվեցին ՀՀ-ից Գերմանիա հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և ԳԴՀ-ից հայկական ֆերմերային տնտեսությունների համար գյուղատնտեսական տեխնիկայի  մատակարարման հետ կապված հարցեր:  
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: