• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Ռումինիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Վարուժան Ոսկանյանի այցը Յոհաննես Լեփսիուսի անվան հետազոտական կենտրոն

20 նոյեմբերի, 2013

Ս. թ. նոյեմբերի 18-ին Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Վարուժան Ոսկանյանը այցելեց Պոտսդամում տեղակայված Յոհաննես Լեփսիուսի անվան հետազոտական կենտրոն` վերջինիս ղեկավարության հրավերով:  Վ. Ոսկանյանը և նրա վեպի գերմաներեն լեզվով թարգմանության հեղինակ` Բեռլինի Գրականության տան տնօրեն Էռնեստ Վիխները հրավիրյալներին ներկայացրեցին «Շշուկների մատյան»  գիրքը, ընթերցեցին հատվածներ ռումիներեն և գերմաներեն լեզուներով:

Վարուժան Ոսկանյանին ողջունեցին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը և Յ. Լեփսիուսի անվան   հետազոտական կենտրոնի ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը: Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց իր  ստեղծագործության համառոտ պատմությունը, պատասխանեց ներկաների հարցերին, անդրադարձավ իր հաջորդ այցելությանը ԳԴՀ Ուլմ քաղաք, որտեղ նույնպես կներկայացնի  գերմաներեն լեզվով հրատարակված իր հեղինակած վեպը: Նա  նշեց, որ արդեն մի քանի լեզուներով թարգմանված «Շշուկների մատյան» վեպը արժանացել է գրական շրջանների կողմից բարձր գնահատանքի:  
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: