• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկին

21 փետրվարի, 2014
ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 19-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննեսյանին ընդունեց երկրի նախագահ Յոախիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:

Գերմանիայի «Բելեվյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ նախագահ Գաուկը և դեսպան Հովհաննեսյանը քննարկեցին երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական  և մշակութային կապերի առավել զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:  

Դաշնային նախագահ  Գաուկը, շնորհավորելով դեսպանին, հույս հայտնեց, որ  Վահան Հովհաննեսյանն իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար և նշեց, որ ինքը ջանք չի խնայի հայ-գերմանական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: