• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայկական մշակույթի օրերը Շտուտգարտում

17 հոկտեմբերի, 2014

Հոկտեմբերի 16-ին Շտուտգարտում կայացավ Հայկական մշակույթի օրերի բացման արարողությունը, որը կրում էր «Արմատական փոփոխությունների ժամանակաշրջան. Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ճակատագիրը» խորագիրը: Բացման միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի ներկայացուցիչ Տեր Արիստակես քահանա Արիստակեսյանը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը, երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունթեր Պիլարսկին և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի ինտեգրացիայի հարցերով նախարար Վ. Օնեսը: Միջոցառմանը ներկա էին Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասային խորհրդարանի պատգամավորներ, Շտուտգարտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, երկրամասում հավատարմագրված պատվավոր հյուպատոսներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Շտուտգարտում հոկտեմբերի 15-19-ը անցկացվող Հայկական մշակույթի օրերը կազմակերպվել են Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի կողմից` ՀՀ Սփյուռքի նախարարության և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Միջոցառման ֆինանսավորման հարցում աջակցություն են ցուցաբերել Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի կառավարությունը, ինտեգրացիայի հարցերով նախարարությունը, «Բադեն-Վյուրթեմբերգ» հիմնադրամը և մի շարք գերմանական ընկերություններ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: