• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Անվտանգության հարցերով Մյունխենյան 51-րդ գագաթաժողովին

10 փետրվարի, 2015
ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է  Անվտանգության հարցերով Մյունխենյան 51-րդ գագաթաժողովին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ս.թ. փետրվարի 6-8-ը կայացած Անվտանգության հարցերով Մյունխենյան 51-րդ գագաթաժողովին, որին մասնակցում են տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, պաշտպանության նախարարներ, խոշոր կորպորացիաների, քաղաքական հիմնադրամների և հետազոտական կենտրոնների ղեկավարներ։

Գագաթաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, փետրվարի 6-ին նա հանդիպել է Եգիպտոսի, Նորվեգիայի ԱԳ նախարարներին: Փետրվարի 7-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր եթովպացի, խորվաթ, ռումինացի, և քաթարցի գործընկերների հետ, ինչպես նաև` Իրաքյան Քրդստանի ինքնավարության նախագահին:

Հանդիպումների ժամանակ հանգամանալից քննարկվել են նշյալ երկրների հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունները, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերը և հեռանկարները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին և գլոբալ անվտանգության հարցերին:

Նույն օրը Է. Նալբանդյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ:

Մյունխենում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին: Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։

Զրուցակիցները անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: