• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Բեռլինի Լանդթագում

02 մարտի, 2015

Փետրվարի 26-ին Բեռլինի Լանդթագում տեղի ունեցած միջոցառումով տրվեց Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի Լանդթագի և Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման հանձնախմբի կողմից: Ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Գերմանիայի Բունդեսթագի, Բեռլին, Բրանդենբուրգ, Մեկլենբուրգ-Ֆորպոմմերն երկրամասերի Լանդթագերի պատգամավորներ, Գերմանիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերմանիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, Գերմանիայի հայ, հույն, ասորի, հրեա և ալևի համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Բեռլինի հայ համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանակը: Ելույթներ ունեցան Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, Բեռլինի Խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդը: Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն ելույթով հանդես եկավ Պոտսդամի համալսարանի պրոֆեսոր, «Մոզես Մենդելսոն» կենտրոնի տնօրեն Յուլիուս Շյոպսը:

Աշխարհահռչակ երաժիշտներ Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների ու Կորյուն Ասատրյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Բաբաջանյանի, Մարչելոյի և Բախի ստեղծագործությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: