• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ Գերմանիայում

27 ապրիլի, 2015

Ապրիլի 21-ին Բեռլինի Գրականության տանը “Worldwide Reading” խորագրով ընթերցումների շարքի շրջանակներում տեղի ունեցավ Վարուժան Ոսկանյանի “Շշուկների մատյան” գրքի ընթերցումը, որին ներկա էր հեղինակը:  Միջոցառումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Ապրիլի 22-ին Նյուրնբերգի Բալետի և օպերային թատրոնում տեղի ունեցավ 40 ժամ տևողությամբ Ֆրանց Վերֆելի “Մուսա լեռան 40 օրը” վեպի ընթերցումը` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:

Ապրիլի 23-ին Բեռլինի Մայր Տաճարում տեղի ունեցավ էկումենիկ պատարագ` նվիրված Օսմանյան Կայսրությունում հայերի, ասորիների և պոնտական հույների ցեղասպանությանը: Պատարագին բացման խոսքով հանդես եկավ Գերմանիայի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ պրոֆ. Բեթֆորդ Շթրոմը: Այնուհետև Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանը աղոթք կարդաց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Պատարագն ավարտվեց Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Եկեղեցիների խորհրդի նախագահ կարդինալ Ռ. Մարքսի լայնածավալ ելույթով: Պատարագի ավարտից հետո ելույթով հանդես եկավ ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկը, որն իր խոսքում հստակ հայտարարեց, որ հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն էր և այս պարագայում գերմանացիները, ընդհանուր առմամբ դեռ պետք է անդրադառնան վերաիմաստավորման գործին, հատկապես՝ երբ խոսքը հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության մեջ ունեցած մեր բաժին պատասխանատվությանը:
Պատարագին ներկա էին ԳԴՀ Բուդնեսթագի փոխնախագահներ, պատգամավորներ, խմբակցությունների նախագահներ, ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Գերմանիայի կառավարության անդամներ, գրողներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, հայ, հույն, ասորի, հրեա համայնքների ներկայացուցիչներ:
Պատարագի ավարտից հետո մասնակիցները Մայր Տաճարից մոմերով երթ կազմակերպեցին դեպի Բրանդենբուրգյան դարպաս, որի վրա լազերային լուսարձակով պատկերվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը խորհրդանշող անմոռուկը և “1915-2015” գրությունը:

Ապրիլի 24-ին ԳԴՀ Բունդեսթագում կայացավ հատուկ նիստ` նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Նիստին ներկա էին ԳԴՀ Կանցլեր Անգելա Մերկելը, ԱԳ նախարար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերը և կառավարության այլ անդամներ: Բացման խոսքով հանդես եկած Բունդեսթագի Նախագահ Նորբերթ Լամմերտը հստակ ասաց, որ 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի հանդեպ իրականացվել է ցեղասպանություն: Ելույթ են ունեցել Բունդեսթագում ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Ելույթ ունեցած 9 պատգամավորներից 8-ը կոչ են արել իրենց գործընկերներին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և չխուսափել պատմական իրադարձություններն իրենց անունով կոչելուց:

Ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտի Պաուլի Եկեղեցում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված համայնքային կենտրոնական միջոցառումը: Հուշ երեկոյին ելույթներով հանդես եկան Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Նազարեթ Աղեկյանը, ԳԴՀ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը և Կոնստանցի համալսարանի պրոֆեսոր Ալաիդա Ասմանը: Գերմանահայ երգիչներ Միքայել և  Կարինե Բաբաջանյանները  ներկաների համար կատարեցին Կոմիտաս Վարդապետի և Արմեն Տիգրանյանի ստեղծագործությունները:

Նույն օրը Բեռլինում երկու հայ համայնքների կողմից կազմակերպվել են Վարուժան Ոսկանյանի “Շշուկների մատյան” գրքի ընթերցումը և ոգեկոչման երեկո` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 25-ին գերմանահայ համայնքային կառույցները Բեռլինում կազմակերպեցին աննախադեպ ցույց` Գերմանիայի իշխանություններին կոչ անելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ցույցին մասնակցել են Գերմանիայի տարբեր երկրամասերից ժամանած ավելի քան 6 հազար հայեր:

Ապրիլի 25-ին Համբուրգի քաղաքապետարանի կայսերական դահլիճում տեղի ունեցավ “Հայոց ՑԵղասպանության հարյուրամյակ. Համբուրգը հիշում է 1915 թվականի զոհերին” խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի Համբուրգի մասնաճյուղի և տեղի հայ համայնքի կողմից: Միջոցառմանը ներկա էին Համբուրգում հավատարմագրված օտարերկրյա հյուպատոսներ, Բունդեսթագի և Լանդթագի անդամներ, քաղաքական և հասարակական գործիչներ, հայ, հույն և ասորի համայնքների ներկայացուցիչներ: Ելույթներով հանդես եկան Համբուրգի Խորհրդարանի առաջին փոխնախագահ Դիտրիխ Վերզիխը, ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն /ՔԴՄ/ՔՍՄ/, Հյուսիսային Վեսթֆալիա երկրամասի խորհրդարանի անդամ /ՍԴԿ/ Բերնհարդ ֆոն Գրյունբերգը, դոկտոր Թեսսա Սավվիդիս-Հոֆմանը, թուրք գրող-հրապարակախոս  Դոգան Աքհանլին, Գերմանիայի ասորիների ֆեդերացիայի անդամ Զեքի Այդին:
“Գայանե” երգչախումբը և “Դավիթ” քառյակը ներկաների համար կատարեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Ապրիլի 20-26-ը Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Գերմանիայի Շտուտգարտ, Մյունխեն, Քեհլ, Օլդենբուրգ, Էրֆուրտ, Յենա, Էրլանգեն և Քյոլն քաղաքներում:

    



    
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: