• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Հալլե քաղաքում

11 մայիսի, 2015

Մայիսի 10-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքի իշխանությունների և հայ համայնքի միասնական ջանքերով տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը և Օրհնության կարգը՝ Ձեռամբ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի Առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանի։

Միջոցառմանը ներկա էին Սաքսոնիա-Անհալթի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոհը, Հալլեի քաղաքապետ դոկտոր Բերնդ Վիգանդը, ԳԴՀ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ և Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի եկեղեցական աշխատանքների վարչության ատենապետ Յուրգեն Դիտրիխը, ԳԴՀ Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկան Հալլեի քաղաքապետը, Սաքսոնիա-Անհալթի մշակույթի նախարարը, ԳԴՀ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հայ համայնքի վարչության ատենապետ Հարություն Մանուկյանը։

Բացման արարողությունից հետո Շ. Դորգերլոհը, Ա. Սմբատյանը, Յ. Դիտրիխը, Դ. Գրիգորյանը և Հերման Գոլցի այրին այցելեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ Հերման Գոլցի շիրիմին:

Նույն օրը երեկոյան Հալլե-Վիթեմբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի պատմական ընդունելությունների սրահում կայացավ “Առ գետս Բաբելացւոց” խորագրով համերգ` նվիրված Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին:
Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր պրոֆ. Ուդո Շթրեթերը, ինչից հետո կատարվեցին Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: