• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության “Բաց օր” ցուցահանդես-տոնավաճառում

31 օգոստոսի, 2015

Օգոստոսի 30-ին ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության հրավերով ՀՀ դեսպանությունն առաջին անգամ առանձին տաղավարով ներկայացվեց «Բաց օր» /BMZ Open Day/ ցուցահանդես-տոնավաճառում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկած ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Հանս-Յոախիմ Ֆուխտելն իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի դեսպանին մասնակցության հրավերն ընդունելու համար` կոչ անելով այցելուներին ծանոթանալու տաղավարում ներկայացված տեղեկատվական նյութերին: Բացման խոսքից հետո գերմանացի պաշտոնյան այցելեց Հայաստանի տաղավար, որտեղ ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը վերջինիս ծանոթացրեց ներկայացված ապրանքներին:

Հայաստանի տաղավար այցելած ավելի քան 1500 հյուրերին անվճար տրամադրվեցին Հայաստանի և Արցախի մշակույթի, պատմության և տնտեսության մասին պատմող տեղեկատվական գրքույկներ, հայկական գինիներ, քաղցրավենիք և տարբեր հուշանվերներ:

Բացի առանձին տաղավարով ներկայանալուց ՀՀ դեսպանությունը միջոցառման շրջանակներում նախարարության ֆիլմասրահում ցուցադրեց “Armenia with you” ֆիլմի մի հատված, որից հետո դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Գրիգորյանը պատասխանեց Հայաստանի մասին ներկաների բազմաթիվ հարցերին: Տոնավաճառի շրջանակներում ՀՀ դեսպանությունը հանդես եկավ նաև մանկահասակ այցելուների համար նախատեսված «Գրիր քո անունը հայերեն» խորագրով առանձին ծրագրով, որի ընթացքում կցորդ Լուսինե Սարգսյանը  մանուկներին սովորեցրեց հայկական այբուբենը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: