• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Գերմանիա

12 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 8-11-ը կայացավ ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Քառօրյա հագեցած այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ԳԴՀ Բունդեսթագի պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխի, Պաշտպանության նախարարության պետքարտուղար դր. Ռալֆ Բրաուկզիպեի, Բունդեսթագի խորհրդարանական վերահսկիչ ծառայության /անվտագության հարցեր/ ղեկավար Անդրե Հանի, ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հարցերով ԳԴՀ ԱԳՆ շտաբի ղեկավար Անթյե Լեենդերցեի, ԳԴՀ Ներքին գործերի նախարարի հատուկ հանձնակատար, դաշնային ներքին գործերի քաղաքականությունը համակարգող գլխավոր վարչության տնօրեն դր. Միխայել Բենթմանի և Բունդեսթագի ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Բոսբախի հետ:

Հանդիպումների ընթացքում հանգամանալից քննարկվեցին ՀՀ և ԳԴՀ միջև ռազմական, ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտներում առկա համագործակցությունը և հեռանկարները, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ երկկողմ այցեր իրականացնելու վերաբերյալ: Հատուկ ուշադրություն դարձվեց երկու երկրների միջև խորհրդարանական կապերը ամրացնելու ուղղությամբ կատարվելիք հետագա քայլերին: Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, մի շարք տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր:  

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և «NABU»-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի բնության գանձերը» խորագրով խորհրդարանական երեկոյին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: