• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Խաչքարի օծման արարողություն Գերմանիայի Լեեր քաղաքում

12 հոկտեմբերի, 2015
Հոկտեմբերի 10-ին Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման էկումենիկ արարողությունը: Հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լեերի քաղաքապետ Բեատրիքս Քուլը, նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլները, մարզային խորհրդի ղեկավար Բերնհարդ Բրամլագեն, հայ, գերմանացի և ռուս հոգևորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև Գերմանիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ դեսպանը նշեց, որ խաչքարը վառ կպահի Օսմանյան կայսրությունում իրականացված հանցագործության անմեղ զոհերի հիշատակը: Իր խոսքում քաղաքապետ Քուլը նշեց, որ, ինչպես ԳԴՀ նախագահն է ասել այս տարի ապրիլի 23-ին, պետք է պատմության հետ առերեսվել և իրականությունից չխուսափել: «Միայն այս ճանապարհով է հնարավոր սերունդների համար հարթել խաղաղ և հաշտ ապագա»,- հավելեց քաղաքապետը: Արարողության ավարտին Աշոտ Սմբատյանը գրառում կատարեց Լեեր քաղաքի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: