• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Գերմանիա

10 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 9-ին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Բեռլին։ Նույն օրը կայացավ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծեցին, որ երկու երկրներն էլ շահագրգռված են երկկողմ համագործակցության առավել զարգացմամբ։

Շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում տարբեր բնագավառներում հայ-գերմանական համագործակցությունը նոր թափ է ստացել։ Նախարարը վստահություն հայտնեց, որ համատեղ հետևողական ջանքերով երկու երկրների միջև հարաբերությունները հնարավոր է առավել խորացնել և ընդլայնել։ Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ Գերմանիան Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից է, և շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին ԳԴՀ շարունակական աջակցության համար:

Գոհունակությամբ ընդգծվեց, որ առկա է շուրջ չորս տասնյակ պայմանագիր և համաձայնագիր ներառող ամուր իրավապայմանագրային դաշտ, զարգանում է փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում, բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական շփումները, ակտիվանում է գիտակրթական և մշակութային համագործակցությունը, ընդլայնվում են գործարար կապերը. Հայաստանում գործում են գերմանական կապիտալով շուրջ 100 ընկերություն:
Զրուցակիցները նշեցին, որ Հայաստանն ու Գերմանիան արդյունավետ համագործակցում են խաղաղապահ գործողությունների շրջանակներում, մասնավորապես՝ Աֆղանստանում։

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների իրականացմանը, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, Միջին Արևելքում իրավիճակին, սիրիական ճգնաժամին, ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին:
Նախարարները քննարկեցին Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունները: Կարևորվեցին նախօրեին մեկնարկած Հայաստան - ԵՄ նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները։

Գալիք տարի ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության համատեքստում Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին կազմակերպության օրակարգային հարցերի, Բելգրադի նախարարական խորհրդի արդյունքների, գերմանական նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ։

Նախարար Նալբանդյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը:

Հայաստանի ԱԳ նախարարը հրավիրեց Գերմանիայի արտգործնախարարին այցելել Հայաստան։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան–Եվրոպական միություն համագործակցությունը։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։

Դեկտեմբերի 9-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Գերմանա-հայկական ֆորումի ներկայացուցիչների հետ՝ Բունդեսթագի պատգամավոր, ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի գլխավորությամբ։ Հանդիպմանը Ալբերտ Վայլերը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց ֆորումի կողմից կատարվող աշխատանքները և կառույցի ծրագրերը։ Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց ֆորումի գործունեությունն՝ ուղղված հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։ Մտքերի փոխանակում ծավալվեց հայ-գերմանական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ համագործակցության, արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: