• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը Գերմանիա

16 դեկտեմբերի, 2015
ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը Գերմանիա
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 14-ից 15-ը Գերմանիայի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն կուսակցության ղեկավարության հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայում` ՔԴՄ տարեկան համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Կարլսռուհեում տեղի ունեցած համաժողովին մասնակցելուց բացի նախարար Աշոտյանը դեկտեմբերի 14-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խմբակցության փոխնախագահ Ֆրանց-Յոզեֆ Յունգի և Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՔԴՄ և ՀՀԿ միջև համագործակցության հեռանկարները, խորհրդարանականների միջև շփումների ակտիվացման և երկկողմ փոխայցելություններ իրականացնելու հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործընթացին:

Դեկտեմբերի 15-ին նախարար Աշոտյանին և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի լուսավորության, երիտասարդության և սպորտի հարցերով նախարար Անդրեաս Շտոխը: Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստանի և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի միջև դպրոցական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև` միջնակարգ մասնագիտական կրթական համակարգում փորձի փոխանակման հնարավորությունը, ձեռք են բերվել հետագա քայլերի վերաբերյալ պայմանավորվածություններ: Մտքեր են փոխանակվել Հայաստանում գերմանական դպրոց հիմնելու ծրագրի շուրջ: 


կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: