• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Ամանորյա ընդունելություն Բեռլինում ՀՀ դեսպանությունում

17 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 17-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ ամանորյա ընդունելություն, որին հրավիրված էին Գերմանիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Միջոցառման սկզբում դեսպան Աշոտ Սմբատյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց 2015 թվականի ընթացքում դեսպանության և հայ համայնքի համատեղ ջանքերով իրականացրած աշխատանքները: Իր խոսքում ՀՀ դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց համայնքային գործիչներին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման գործում ցուցաբերած աջակցության համար:

Այնուհետև դեսպան Սմբատյանը մի շարք համայնքային գործիչների հանձնեց ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների պարգևները: Հայաստան-Սփյուռք համագործակցության խթանմանն ուղղված ակտիվ ջանքերի, ինչպես նաև` Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստմանն ակտիվ մասնակցելու համար ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվեցին Բեռլինի հայ համայնքի ղեկավար Վարդգես Ալյանակը, Բեռլինի հայ եկեղեցական և մշակութային միության ղեկավար Սոնա Այպերը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամներ Սոնա Հակոբյանը և Սերժ Տեր-Հակոբյանը և Գերմանահայկական ընկերակցության փոխնախագահ Զորջիո Բավայը:

Գերմանիայում հայկական մշակույթն ըստ արժանվույն ներկայացնելու և համայնքային մշակութային կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով պարգևատրվեցին գերմանաբնակ հայ տենոր, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, գերմանաբնակ հայ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը:

Երեկոյի պաշտոնական մասին հաջորդեց ընդունելություն, որը բացվեց Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի աղոթքով:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: