• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատանքային այցը Բեռլին

27 փետրվարի, 2016

Ս.թ. փետրվարի 24-26-ը կայացավ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատանքային այցը Բեռլին:

Փետրվարի 25-ին Է. Շարմազանովը մասնակցեց Բոխումի համալսարանի Սփյուռքի և ցեղասպանության հարցերով ինստիտուտի և Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի համատեղ ջանքերով կազմակերպված “Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում” խորագրով միջազգային համաժողովին: Բոխումի համալսարանի սփյուռքի և ցեղասպանության հարցերով ինստիտուտի տնօրեն Մ. Դաբաղի և Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր Վ. Ֆոսի ողջույնի խոսքերից հետո Է. Շարմազանովը հանդես եկավ ծավալուն ելույթով:

Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ փոխնախագահը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպումներ ունեցան ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեի և ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-գերմանական քաղաքական երկխոսությանը, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հատուկ նշվեց երկու երկրների խորհրդարանականների միջև կապերն ամրացնելու և փոխադարձ այցելություններն ինտենսիվացնելու կարևորությունը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: