• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայ ձեռագրագիտական մշակույթին նվիրված գիտաժողով Բեռլինում

19 մարտի, 2016

Մարտի 14-18-ը Բեռլինի պետական գրադարանում կայացել է հայ ձեռագրագիտական մշակույթին նվիրված գիտաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է Բեռլինի պետական գրադարանի և Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի արևելագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին 15 երկրներից (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Դանիա, Ռուսաստան, Չեխիա, Իսրայել, Հայաստան, Գերմանիա, Ավստրիա, Թուրքիա) ժամանած տարբեր գիտնականներ:

Բացման արարողությանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Բարբարա Շնայդեր-Կեփֆը և արևելագիտության բաժնի վարիչի տեղակալ՝ Մելինե Փեհլիվանյանը:
«Հայկական ձեռագրերի պատմությունը, կառուցվածքը և ուսումնասիրությունը» թեմայով ծավալուն զեկույցով հանդես է եկել Կալիֆորնիայի պետական համալսարանի պրոֆեսոր Տիգրան Կույումջյանը: Պաշտոնական արարողություններին հաջորդել է Բեռլինի պետական գրադարանի հայկական ֆոնդին պատկանող ձեռագրերի ցուցադրումը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության օժանդակությամբ կազմակերպված ընդունելությունը:

Աշխատանքային գիտաժողովի հինգ օրերի ընթացքում լուսաբանվել են ձեռագրերի գրչության և կազմարարական արվեստին, մանրանկարչական դպրոցներին, գրչության կենտրոններին, ձեռագրական հավաքածուների տեսակներին և ձեռագրերի կառուցվածքին (հիշատակարաններ, խորաններ և այլն) վերաբերող բազմաթիվ հարցեր: Հյուրերը հնարավորություն են ստացել այցելելու Պետական գրադարանի վերանորոգման բաժնի լաբորատորիաները, ուր նրանց ներկայացվել է ձեռագրերի վերականգնման մեթոդներն ու տեխնիկան:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: