• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ փոխվարչապետի այցը Գերմանիա

21 ապրիլի, 2016

Ապրիլի 18-20-ը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բեռլինում` 4-րդ ամենամյա Արևելյան ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Ապրիլի 18-ին Վ. Գաբրիելյանը մասնակցել է ֆորումի հանդիսավոր բացմանը, որտեղ ՀՀ դեսպանությունը հանդես է եկել առանձին տաղավարով: Հայկական տաղավար այցելած բազմաթիվ հյուրերին առաջարկվել են Հայաստանի տնտեսության, զբոսաշրջության մասին պատմող տեղեկատվական նյութեր, ինչպես նաև` հայկական արտադրության գինիներ, կոնյակ և ազգային ուտեստներ:

Ապրիլի 19-ին ՀՀ փոխվարչապետը, լինելով ֆորումի ամենաբարձրաստիճան հյուրը, հանդես է եկել բացման խոսքով, որում հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ԵԱՏՄ փոխհարաբերություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը, ունենալով ԵՄ հետ փոխգործակցության հարուստ փորձ, կարող է յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ԵՄ–ԵԱՏՄ փոխհարաբերություններում, ինչպես նաև` մոդել լինել ԵՄ և տարածաշրջանային տնտեսական միությունների անդամակցող այլ երկրների միջև փոխհարաբերությունների կարգավորման առումով:

Այնուհետև Վ. Գաբրիելյանը մասնակցել է «Առևտուր» թեմայով  կլոր սեղան-քննարկմանը, որի ընթացքում այլ մասնակիցների հետ քննարկել է ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների հեռանկարները, իրականացվելիք քայլերը և նախագծերը:
    
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: