• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայ դիրիժորը ճանաչվել է գերմանական հեղինակավոր համերգ-մրցույթի հաղթող

01 հունիսի, 2016

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բեռլինում կայացած “Դեբյուտ Բեռլին 2016” հեղինակավոր համերգ-մրցույթի ընթացքում արժանացել է “Լավագույն դիրիժոր” մրցանակին: 
Մրցույթն անցկացվել է 5 անվանակարգով՝ ջութակ, թավջութակ, դաշնամուր, կոմպոզիցիա և դիրիժորություն։ 
Հունիսի 1-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճում կատարել է Նիկոլո Պագանինիի և Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները:

Նշյալ մրցանակաբաշխությունը նպատակ ունի առանձնացնել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին և աջակցել նրանց հետագա կարիերայում: Այս տարի մրցույթի ժյուրիի կազմում եղել են աշխարհահռչակ այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են ջութակահար Վիկտոր Տրետյակովը, թավջութակահար Լեոնիդ Գորոխովը, դիրիժոր Միխայիլ Յուրովսկին և կոմպոզիտոր Քշիշտոֆ Մեյերը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: