• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

09 օգոստոսի, 2016

Հայկական մշակույթի օրեր Բեռլինում

 

2016թ. օգոստոսի 20-ից նոյեմբերի 6-ը Բեռլինում կանցկացվեն ՀՀ մշակույթի նախարարության, Գերմանիայում ՀՀ դեսպանության և Բեռլինի եվրոպական մշակույթների թանգարանի կողմից կազմակերպված հայկական մշակույթի օրեր: Բացման հանդիսավոր արաողությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին ժամը 18:00-ին Բեռլինի եվրոպական մշակույթների թանգարանում:

Մշակույթի օրերի ընթացքում Բեռլինի եվրոպական մշակույթների թանգարանում կցուցադրվի «Երազանքի օրեր» խորագրով Էրոլ Գուրիանի «terra arMenia» լուսանկարների շարքը: Հեղինակը լուսանկարահանել է տարբեր երկրներում բնակվող սփյուռքահայերի՝ ներկայացնելով նաև նրանց ընտանեկան պատմությունն ու երազային վայրերը Հայաստանում: Օգոստոսի 20-ին ցուցահանդեսի հեղինակը ներկաներին կպատմի իր ցուցաշարքի մասին:

Հայկական մշակութային օրերի պաշտոնական բացմանը ժամանակակից ջազի, ֆոլկի, ռոքի կատարումներով հանդես կգա «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային հայտնի համույթը: Նվագախումբը թառ հայկական նվագարանով ժամանակակից նոր երաժշտություն է ստեղծել Հայաստանում և հիմնականում հանդես է գալիս սեփական գործերի կատարումով, որոնք կրում են հայկական ժողովրդական երաժշտության կնիքը:

Սեպտեմբերի 22-ին Բեռլինի ֆիլհարմոնիկի կամերային երաժշտության դահլիճում համերգով հանդես կգա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» հանրահայտ երգչախումբը: Համերգը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին և կանցկացվի Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար դր. Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի բարձր հովանու ներքո:

Մշակութային օրերի շրջանակներում կցուցադրվի 20-րդ դարի հայ հռչակավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» գեղարվեստական կինոնկարը: Հայ և գերմանացի գիտնականների մասնակցությամբ կանցկացվեն մի շարք  զեկույցներ և քննարկումներ տարաբնույթ թեմաներով` «Հայկական եկեղեցի – պատմություն և ներկա», «Հայկական գրատպության պատմությունը», «Հայաստան` Եվրոպայի դարպասն Արևելքում», «Հայրենիք-ինքնություն-հույզեր»,  «Հայերը Բեռլինում» և այլն:


Հայկական մշակութային օրերի ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: