• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Հալլե և Կարլսռուհե քաղաքներում

25 սեպտեմբերի, 2016

Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով միջոցառումներ տեղի ունեցան Գերմանիայի Հալլե և Կարլսռուհե քաղաքներում:

Սեպտեմբերի 25-ին Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ: «Հայաստանի փոքրիկ երգիչները» հանդես եկան Հալլե քաղաքի Մայր տաճարում` կատարելով շարականներ, հայ և օտարազգի հեղինակների ստեղծագործություններ:

Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկան ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և երկրամասի կառավարության մշակույթի պետքարտուղար Գունար Շելենբերգերը:

Սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Կարլսռուհե քաղաքի պատմական ամրոցի համերգասրահում տեղի ունեցավ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոսության կողմից կազմակերպված համերգ և պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Միջոցառման շրջանակներում նշվեց նաև պատվավոր հյուպատոսության գործունեության 10-ամյա հոբելյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Կարլսռուհեում ՀՀ պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկին, Կարլսռուհեի քաղաքապետ Ֆրանկ Մենթրուփը:

Դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց պատվո հյուպատոս Պիլարսկիին իր տասնամյա գործունեության ընթացքում Բադեն-Վյուրթենբերգի և Հայաստանի միջև տարբեր բնագավառներում համագործակցությանն աջակցելու, Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Միջոցառմանը հանդես եկան Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը և քաղաքի կոնսերվատորիայի նվագախումբը՝ կատարելով Կոմիտասի, Հովունցի, Հարությունյանի և այլոց ստեղծագործություններ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: