• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Երևանի 2798-ամյակին նվիրված միջոցառում Գերմանիայի Լեեր քաղաքում

08 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 8-ին Գերմանիայի Լեեր քաղաքում տեղի ունեցավ Երևանի 2798-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Եվրախորհրդարանի պատգամավոր, Լեերի մարզային խորհրդի ղեկավար Մաթիաս Գրոթեն, Լեերի փոխքաղաքապետ Բրունո Շախները, Բունդեսթագի պատգամավոր Մարկուս Պաշկեն, Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Դավիթ Դավթյանը, ինչպես նաև հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։

Միջոցառումը կազմակերպվել էր Լեերի բնակիչ հայազգի Ալբերտ Թովմասյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Այն նշանավորվեց քաղաքի կենտրոնական այգում՝ Ինզելգարդենում, Երևան-Լեեր բարեկամությունը խորհրդանշող նստարանների տեղադրմամբ, որոնք Լեերին էր նվիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Ողջունելով ներկաներին` Դ. Դավթյանը շնորհակալություն հայտնեց Լեերի քաղաքային խորհրդի անդամներին և Ա.Թովմասյանին միջոցառման կազմակերպման համար` հավելելով, որ նմանօրինակ ձեռնարկները նպաստում են հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: