• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ արտգործնախարաի այցը Բեռլին

03 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին Բեռլինում՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարևորեց հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների զարգացման նպատակով բարձրաստիճան պարբերական փոխայցերը:

Նախարար Նալբանդյանն իր հերթին նշեց, որ յուրաքանչյուր հանդիպում նոր լիցք է հաղորդում հաստատված ջերմ հարաբերություններին և նպաստում է համագործակցության նոր ուղիների նախանշմանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտքեր փոխանակեցին զարգացման համագործակցության շրջանակներում ընթացող փոխգործակցության շուրջ: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանում ընթացող բարեփոխումներին ցուցաբերվող աջակցությունը:
Կողմերն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի: Քննարկվեց իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, մտքեր փոխանակվեցին փախստականների հոսքի և նրանց ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր։

ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին կազմակերպության օրակարգային հարցերի, Համբուրգի նախարարական խորհրդի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունը հրավիրեց առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում հանդիպում ունեցավ նաև Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը և Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականը մտքեր փոխանակեցին հայ-գերմանական հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց ծավալվեց միջազգային, տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը:

Կողմերն անդրադարձան Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին, փախստականների օժանդակության հետ կապված հարցերին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: