• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մագիստրոսական ծրագրի հավատարմագրման արարողություն

24 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 24-ին ԳԴՀ Բավարիա երկրամասում գտնվող Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանում տեղի ունեցավ Գերմանիայի կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի փորձագիտական խմբի կողմից (ACQUIN) օտարերկրյա մի քանի համալսարանների, այդ թվում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի պաշտոնական հավատարմագրման արարողությունը:

Պաշտոնական արարողությանը ներկա էին Բավարիայի կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, Թրիսդորֆի քաղաքապետը, ինչպես նաև օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: ՀՀ դեսպանի խոսքով՝ 1999թ. ի վեր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի միջև համագործակցությունը տալիս է իր դրական արդյունքները, իսկ այդ արդյունավետ համագործակցության հիմնաքարերը դրվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտ և ներկայումս Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի գիտաշխատող Արամ Արիստակեսյանի կողմից: Դեսպանը նաև հույս հայտնեց, որ համագործակցության շրջանակը հետագայում ավելի կընդարձակվի՝ ներառելով նաև գյուղատնտեսության այլ ոլորտներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: