• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Գերմանիա

24 նոյեմբերի, 2016
ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Գերմանիա
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 21-24-ը ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ Կարին Շթրենցի հրավերով Գերմանիայում է եղել Արտակ Դավթյանի գլխավորած ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում էին բարեկամական խմբի անդամներ, ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Կարինե Աճեմյանը, Հայկ Գրիգորյանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Պողոսյանը, ՀՅԴ խմբակցությունից Միքայել Մանուկյանը եւ ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը:

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթի («Կանաչներ»), Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի նախագահ, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ Կարին Շթրենցի, Բունդեսթագի մշակույթի եւ մամուլի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Զիգմունդ Էրմանի եւ գերմանական քաղաքական հիմնադրամների ներկայացուցիչների հետ:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ԳԴՀ արտաքին գործերի եւ տնտեսական զարգացման ու համագործակցության նախարարություններում:
ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունն այցելել է նաեւ Բեռլինի կենտրոնում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան եւ Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարան:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: