• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Հայ-գերմանական տնտեսական ֆորում Բեռլինում

15 փետրվարի, 2017

Փետրվարի 15-ին Բեռլինում ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի նախարարության և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հովանու ներքո Գերմանիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր հայ-գերմանական տնտեսական ֆորում` Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի, Գերմանիայի մանր և միջին ձեռնարկատերերի միության, տեղեկատվական տեխնոլոգիաների գերմանական Բիթկոմ միության և  Գերմանիայի դաշնային առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ:

Ֆորումին Հայաստանից մասնակցում էր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:  Բացման խոսքով հանդես եկան փոխվարչապետ Վ. Գաբրիելյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, տնտեսության և էներգետիկայի հարցերով Գերմանիայի դաշնային պետքարտուղար Մաթիաս Մախնիգը: Ոջունելով հայկական կողմին՝ Մախնիգը հույս հայտնեց, որ սույն համաժողովը կարևոր հարթակ կդառնա երկու երկրների գործարար շրջանակաների շփումների աշխուժացման և, ընդհանրապես հայ-գերմանական գործարար կապերի խորացման համար: Բանախոսը նշեց, որ ԳԴՀ պետական մարմինները պատրաստ են աջակցել գերմանացի գործարարներին Հայաստանում բիզնես ծավալելու հարցում, իսկ Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի նախագահ Բյուխելեն իր խոսքում նշեց, որ Հայաստանը հանդիսանալով ԵԱՏՄ անդամ՝ կարող է կամրջող դեր ստանձնել ԵՄ-ԵԱՏՄ երկրների միջև, քանզի դրա համար իրավապայմանագրային տեսանկյունից առկա են բոլոր պայմանները:

Ողջունելով գերմանացի գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ Վ. Գաբրիելյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական հնարավորությունները, օրենսդրական, հարկային, մաքսային առանձնահատկությունները և վերստին  կարևորեց Հայաստանի կամրջող դերը ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ-ում ընթացող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, ՏՏ ոլորտում Հայաստանի առաջընթացը  և հեռանկարները: Ծավալուն պրեզենտացիայով էներգետիկայի ոլորտների վերաբերյալ հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Ֆորումին մասնակցում էին 10-ից ավելի հայկական ընկերություններ:

Այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Վ. Գաբրիելյանն ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հ. Հարությունյանը հանդիպեցին տնտեսության և էներգետիկայի հարցերով Գերմանիայի դաշնային պետքարտուղար  Մաթիաս Մախնիգի հետ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար  Վ. Մարտիրոսյանը հանդիպեց ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների դաշնային պետքարտուղար Նորբերտ Բարթլեի հետ: ՀՀ փոխվարչապետ Վ. Գաբրիելյանը հանդիպում ունեցավ նաև ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային պետքարտուղար Յոախիմ Ֆուխթելի հետ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: