• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

Դեսպան Սմբատյանի հանդիպումը «Global Bridges» երիտասարդական կազմակերպության անդամների հետ

07 մարտի, 2017
Դեսպան Սմբատյանի հանդիպումը «Global Bridges» երիտասարդական կազմակերպության անդամների հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 7-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց «Global Bridges» երիտասարդական կազմակերպության անդամներին՝ ի դեմս կազմակերպության նախագահ Հանս Ալբրեխտի և գործադիր տնօրեն Բեաթե Լինդեմանի։

Ողջունելով հյուրերին՝ դեսպան Սմբատյանն ընդգծեց երիտասարդության հետ շփումների կարևորությունը և տարբեր գործընթացներում նրանց դերակատարությունը։

Ներկաների խնդրանքով՝ դեսպանն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայկական Սփյուռքի դերին, ինչպես նաև Արցախյան հակամարտությանը՝ ներկայացնելով ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը և Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը։

Այնուհետև, դեսպան Սմբատյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Արցախյան հիմնախնդրին, ԵԱՏՄ անդամակցությամբ Հայաստանի առջև բացված տնտեսական նոր հնարավորություններին և ՀՀ-ՌԴ համագործակցությանը։

Հանդիպման ավարտին «Global Bridges» կազմակերպության ղեկավարությունը մեծ գոհունակությամբ հիշատակեց կազմակերպության երիտասարդ առաջնորդների 15-րդ համաժողովը, որը 2016 թվականին տեղի էր ունեցել Երևանում:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: